
Ճապոնական այս դիետայի հեղինակը Հիրոսի Վատանաբեին է: Նա այս դետան առաջին անգամ ներկայացրել է իր «Առավոտյան բանանային դիետա» անվաբ գրքում:
Այն, որ առավոտյան բանանի օգտագործման շնորհիվ, 7 օրում հնարավոր է կորցնել 7 կիլոգրամ, հնչում է բավականին գայթակղիչ: Այս դիետան իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում, այն չի պահանջում սննդակարգի պարտադիր փոփոխություն: Հենց այդ պատճառով էլ այն դարձել է այդքան տարածված:
Ամեն ինչ շատ պարզ է. առավոտյան պետք է օգտագործել բանան ու խմել սենյակային ջերմաստիճանի ջուր: Օրվա ընթացքում կարող եք շարունակել ուտել այն ամենը, ինչ սովորաբար ուտում եք:
Այս դիետան հատկապես հարմար է այն մարդկանց համար ովքեր չեն սիրում մարզասրահներում մարզվել կամ պարզապես ժամանակ չունեն դա կատարելու համար:
Հեղինակի մշակած դիետան նախատեսում է առավոտյան ուտել 1 հատ թարմ բանան ու խմել 1 բաժակ ջուր, որից հետո մինչև ճաշելը պետք է ոչինչ չուտել:
Ինչպես գիտենք բանանը հարուստ է դիմացկուն օսլայով, որը շատ ակտիվ խթանում է նյութափոխանակությունը: Իրականում բանանի մեջ առկա օսլան այն նույն օսլան չէ, որն առկա է կարտոֆիլի մեջ:
Օսլան լինում է դիմացկուն ու եփվող: Դիմացկուն օսլան բարակ աղիում չի մարսվում և այնտեղից ներթափանցում է ուղիղ հաստաղիք, որտեղ էլ և սկսում է վերջինիս խմորման (ֆերմենտացիա) պրոցեսը: Հաստաղիքում բակտերիաներն այն վերամշակում ու վերածում են ճարպաթթուների կարճ շղթայի: Նրանք սնուցում են բջիջներն ու նպաստում են աղեստամոքսային տրակտի առողջացմանը:
Իսկապե՞ս անհրաժեշտ է նախաճաշին ուտել միայն մեկ հատ բանան:
Իրականում այդ առումով սահմանափակումներ դիետան չի նախատեսում: Նախաճաշին կարող եք օգտագործել այնքան բանան, որքան որ ցանկանում եք, կարևորը, որպեսզի առաջանա հագեցվածության զգացում: Ճապոնացիները հետևում են 80/20 (դա ստամոսի հագեցվածության աստիճանն է տոկոսնորով.այսինքն նրանք սեղանից միշտ վեր են կենում մինչև հագենալը ), քանի որ կարծում են, որ ստամոքսն ավելորդ քանակությամբ սննդամթերքով ծանրաբեռնելը շատ վնասակար է:
Բժիշկները ևս նշում են, որ ստամոքսի օպտիմալ հագեցվածությունը պետք է 80% կազմի, իսկ 20%-ը պետք է դատարկ մնա, որպեսզի ստամոքսն աշխատի նորմալ ու նվազագույն ծանրաբեռնվոծությամբ :
Մասնագետները խորհուրդ են տալիս առավոտյան միշտ խմել 1 բաժակ տաք ջուր, դա ևս խթանում է նյութափոխանակությունը:
Իսկ դիետայի համար ցանկալի է նախ խմել 1 բաժակ ջուրը և 1 ժամ հետո նոր միայն ուտել բանան:
Ինչպես հասկանալ, հագեցել եք թե ոչ
Սկսեք 1 հատ բանանից, եթե 20 րոպե հետո նորից քաղցի զգացողություն կառաջանա, համտեսեք ևս 1-ը:
Դիետոլոգը խորհուրդ է տալիս հետևալ նաև մի քանի կանոների.
• Չօգտագործել կաթնամթերք ու ալկոհոլ
• Ցանկալի է երեկոյան ժամը 8-ից հետո ոչինչ չուտել
• Քնել մինչև կեսգիշեր (գիտնականները կարծում են, որ ուշ քնելու սովորությունը կապված է ճարպակալման հետ)
• Ճաշել ու ընթրել, սակայն նրանց միջև ընկած ժամանակահատվածում ոչինչ չհամտեսել
• Բացառություն` մի փոքր քանակությամբ միրգ
Իսկ ինչով է պայմանավորված բանանով դիետայի առանձնահատկությունը
• Դա սուպեր առողջ դիետա է
• Բանանը հարուստ է բջջանույթով ու օրգանիզմին հաղորդում է մեծ քանակությամբ էներգիա
• Բանանը թանկ միրգ չէ և այն մեծ ծախսեր չի պահանջում
• Կանոնավոր նախաճաշելն արագացնում է նյութափոխանակությունն ու կանխում է օրվա ընթացքում շատ ուտելը
• Սենյակային ջերմաստիճանի 1 բաժակ ջրի օգտագործումը արագացնում է նյութափոխանակությունը
• Չի օգտագործվում ալկոհոլ, որը ինքնին արդեն լավ է
• Բանանով դիետան նաև հիանալի հակացեյլուլիտային պրոֆիլակտիկ միջոց է:
Աղբյուրը՝ fithacker.ru
|