6:45 PM Նիկոտինային և ալկոհոլային կախվածությունից կարելի է ազատվել մեղրախոտի (стевия) միջոցով | |
Ծխախոտի չարաշահումը շատ վնասակար է առողջության համար և կարող է դառնալ բազմաթիվ լուրջ հիվանդությունների՝ այդ թվում նաև թոքերի քաղցկեղի պատճառ: Սակայն այս վատ սովորությունից ազատվելը շատերին պարզապես անհնարին է թվում:
Ծխախոտից չհրաժարվելու հիմնական պատճառը նիկոտինն է՝ կախվածություն առաջացնող մի միացություն, որը ստիպում է անընդհատ ծխախոտի կարիք ունենալ: Ընդ որում՝ որքան շատ է մարդը ծխում, այնքան շատ նիկոտինի կարիք է ունենում նրա մարմինը:
Երբ մարդը փորձում է չծխել, նրա մոտ ծխելու էլ ավելի մեծ ցանկություն և տհաճ զգացողություններ են առաջանում: Հենց այս վիճակն էլ անվանվում է նիկոտինային կախվածություն: Ծխախոտից հրաժարվելու գործընթացը կարող է որոշ ժամանակ տևել, իսկ ծխելու ցանկությունը կշարունակվի դեռ մի քանի շաբաթ: Սակայն, բարեբախտաբար, այս հարցին կարելի է շատ արագ լուծում տալ. ծխախոտից հրաժարվելու համար պարզապես հարկավոր է սկսել մեղրախոտ (ստեվիա) օգտագործել:
Գերմանացի գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեղրախոտն օգնում է թուլացնել կախումն ալկոհոլից և ծխախոտից: Սա աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող բույս է, որը սովորաբար օգտագործվում է որպես բնական քաղցրացուցիչ: Երբ մարդու մոտ առաջանում է ծխելու ցանկություն, մեղրախոտը սկսում է «աշխատել»՝ արգելակելով գլխուղեղին ուղարկվող ազդանշանները, որոնցով պայմանավորված է ծխելու ցանկությունը:
Նիկոտինային կախվածությունից ազատվելու և ծխախոտից հրաժարվելու համար՝ ծխելու ցանակության դեպքում խորհուրդ է տրվում մեղրախոտի տերևներից մի քանի կաթիլ հյութ կաթեցնել լեզվին, իսկ արդյունքն ամրապնդելու համար կարելի է խմել մեղրախոտով թեյ:
Բացի այդ, այս խոտաբույսը նաև շատ արդյունավետ է նիհարել և արյան ճնշումը կարգավորել ցանկացողների համար:
Ինչպես աճեցնել մեղրախոտը տնային պայմաններում
Մեղրախոտը բազմամյա բույս է, որը սիրում է արևոտ վայրեր և չի գոյատևում ցուրտ եղանակին, ուստի տնային պայմաններում աճեցնելու համար հարկավոր է ապահովել բույսը որակյալ հողով, ջրով (բույսը չի սիրում, երբ հողը չոր է լինում), ջերմությամբ ու արևի լույսով: Բույսի համար նախատեսված ծաղկամանի տրամագիծը պետք է լինի մոտ 45 սմ: Ճիշտ խնամելու դեպքում մեղրախոտը կարող է հասնել 1-3 մետր բարձրության: Բացի այդ, կարելի է նաև ցանքածածկի միջոցով պաշտպանել հողը չորացումից:
Բույսը պետք է պաշտպանել միջատներից և ապահովել դրա ճիշտ դրենաժը, այլապես արմատները կարող են փտել և մեղրախոտը կչորանա:
Մեղրախոտը ծաղկում է աշնանը և այդ ժամանակ ծաղիկները հարկավոր կտրել, որպեսզի այն փարթամանա: Հարկ է հիշել, որ տերևները քացր են լինում աշնանը և դրանց համը շատ ավելի լավն է լինում մինչ բույսի ծաղկելը:
Տերևները հարկավոր է չորացնել օրվա ընթացքում արևի ճառագայթների տակ: Չոր տերևները կարելի է փշրել և օգտագործել որպես քաղցրացուցիչ՝ ուտեստների և ըմպելիքների համար:
Նաև հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջութհան համար:
Նյութի աղբյուրը՝ weeklyhealthylife.com | |
|
Всего комментариев: 0 | |