Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 6 » Հագուստի 5 պարագա, որոնք կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել
loading...
2:51 PM
Հագուստի 5 պարագա, որոնք կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել


 

 

Մարդիկ հաճախ գեղեցկության համար զոհում են նույնիսկ իրենց առողջությունը, սակայն ոչ միշտ են գիտակցում դա: Կա հագուստի 5 պարագա, որոնք բժիշկները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս կրել: Gogetnews.ru-ն ներկայացրել է այդ պարագաները:

 

1.      Ստրինգ. ներքնազգեստի այս տեսակը կրողները պետք է գիտակցեն, որ այն հաճախ հանգեցնում է միզասեռական համակարգի վարակների, ինչպես նաև թութքի առաջացմանը:

 

2.      Սխալ չափսի կրծկալ. կրծկալը պետք է լինի ոչ մեծ, ոչ էլ փոքր, սակայն հաճախ կուրծքն ավելի փարթամ ցույց տալու համար կանայք չափազանց փոքր կրծկալ են ընտրում:  Այս սխալը կարող է դառնալ ողնաշարի խնդիրների պատճառ:

 

3.      Անորակ զարդեր. զարդերը պետք է լինեն բարձրորակ մետաղներից, այլապես կարող են ալերգիաներ առաջացնել:

 

4.      Արևապաշտպան ակնոց. անորակ ապակիներն ու լինզաները կարող են վնաս հասցնել աչքերին:

 

5.      Կեդեր. սա շատ հարմարավետ ու մոդայիկ կոշիկի տեսակ է, սակայն կարող է առաջացնել առողջական լուրջ խնդիրներ: Այդ խնդիրների շարքին կարող են դասվել հարթաթաթությունը, հենաշարժիչ համակարգի հիվանդությունները, հոդերի մաշվածությունը և այլն:

Просмотров: 784 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar