3:36 PM «Դեղամիջոց բոլոր հիվանդությունների դեմ». սև քիմիոնի սերմերի յուղի օգտակար հատկությունները | |
Չնայած՝ որ որոշ ուսումնասիրություններ արդեն ապացուցել են, որ սև քիմիոնի յուղը շատ օգտակար մթերք է, միևնույն է ժամանակակից բժշկությունը դեռ չի հաստատել դա:
Սև քիմիոնի յուղը դարեր շարունակ օգտագործվել է որպես բնական միջոց քաղցկեղի դեմ:Սև քիմիոնի յուղն ու հյութահանուկը նաև օգտագործվում են սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, բրոնխիալ ասթմայի, երիկամների հիվանդությունների և մի շարք այլ հիվանդությունների բուժման համար:
Բուժման համար հարկավոր է ընդամենը երկու բաղադրիչ.
1. Մեղր,
2. Սև քիմիոնի սերմերի յուղ:
Դեղամիջոցը շատ հեշտ է պատրաստվում և ընդամենը մեկ րոպե ժամանակ է խլում: Հարկավոր է պարզապես վերցնել 50 մլ մեղրն ու 50 մլ սև քիմիոնի սերմերի յուղն ու լավ խառնել: Դեղամիջոցն անհրաժեշտ է լցնել ապակյա տարրայի մեջ և պահել սառնարանում: Խառնուրդը հարկավոր է ընդունել ամեն առավոտ մեկ ամիս շարունակ: Մեկ ամիս անց անհրաժեշտ է անել մեկ շաբաթյա դադար:
Սև քիմիոնի յուղը ճառագայթման դեմ
Այս յուղը նաև օգնում է վերականգնվել քաղցկեղից հետո ճառագայթային թերապիա անցած մարդկանց: Ընդ որում՝ այդ հիվանդների մեծ մասի մոտ բուժումից հետո սարսափելի կողմնակի բարդություններ էին ի հայտ եկել: Այս դեպքում յուղը հարկավոր է ընդունել ճառագայթումից առաջ 10 օր և պրոցեդուրայից հետո ևս 10 օր:
Սև քիմիոնի սերմերի յուղի օգտակար հատկությունները
· Ամրապնդում է իմունային համակարգը,
· Օգնում է անպտղության դեպքում,
· Օգտակար է նաև թոքերի տուբերկուլյոզի դեպքում ,
· Դադարեցնում է մարսողական համակարգում տեղի ունեցող բորբոքային գործընթացները,
· Օգնում է բուժել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունը,
· Դադարեցնում է ուռուցքների աճը,
· Օգնում է բրոնխիտի և հազի այլ տեսակների դեպքում:
Սակայն սև քիմիոնի յուղն օգտագործելիս հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ, չնայած իր օգտակար հատկություններին, այն կարող է առաջացնել ալերգիկ ռեակցնիաներ:
Բացի այդ, առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջութհան համար:
Նյութի աղբյուրը՝ weeklyhealthylife.com | |
|
Всего комментариев: 0 | |