5:48 PM Լավագույն վարժությունները՝ նստանյարդի ցավը մեղմացնելու համար | |
Որպես կանոն, նստանյարդի սեղմում ասելով, նկատի է առնվում ոտքի ետևի հատվածի մկանների էլաստիկության ու ճկունության կորուստը: Սա հաճախ կապված է լինում մկանների տարիքային կարճացման հետ, որը կարող է սկսվել 30-35 տարեկանից հետո:
Ավանդական բուժումը ենթադրում է ախտորոշում ու համապատասխան դեղամիջոցների ընդունում, սակայն ավելի լավ կլինի չսահմանափակվել միայն ցավազրկողներով: Բուժման ընթացքում պարզ վարժություններ կատարելով՝ կարելի է շատ ավելի արագ ազատվել ցավից:
Վարժություններ նստանյարդի սեղմվելու դեպքում
Ձգող վարժությունները կարող են շատ օգտակար լինել, քանի որ օգնում են բուժել բորբոքումները և դրանով իսկ մեղմացնել ցավը: Իհարկե դրանք կատարելը կարող է շատ դժվար լինել, ուստի հարկավոր է լինել շատ զգույշ ու դանդաղ շարժվել:
1. Պառկել հատակին, ծալել հիվանդ ոտքը և զգուշորեն ձգել այն դեպի ուսը: Երբ ոտքն արդեն հնարավորինս ձգված կլինի, հարկավոր է մնալ այդ դիրքում 30 վայրկյան, այնուհետև ուղղել ոտքը, մի փոքր հանգստանալ և կատարել ևս երկու մոտեցում:
2. Պառկել հատակին, ոտքերը ծալել և զգուշորեն մոտեցնել կրծքին՝ առանց կոնքը հատակից բարձրացնելու:
Ոտքերը խաչել, ինչպես պատկերված է նկարում, և ձեռքերով բռնելով առողջ ոտքը՝ ձգել: Պահել ոտքերն այդ դիրքում 30 վայրկյան, այնուհետև իջեցնել և վերադառնալ սկզբնական դիրք: Կատարել ևս երկու մոտեցում:
Հարկ է հիշել, որ շարժվելն իշիազի դեմ պայքարի լավագույն միջոցն է: Այդպես մարդը խթանում է արյան շրջանառությունը՝ ազատվելով մկաններում նստվածքներից և արագացնելով ապաքինումը:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc | |
|
Всего комментариев: 0 | |