7:04 PM Գիտնականները ներկայացրել են, թո որոնք են սրտանոթային հիվանդությունների վաղ ախտանշանները | |
Սրտի զարգացող հիվանդությունները նկատելը կարող է շատ բարդ լինել, քանի որ սրտանոթային համակարգի խնդիրները կարող են երկար ժամանակ ընթանալ առանց նկատելի ախտանշանների: Բժիշկները ներկայացրել են, թե որ տհաճ դրսևորումներն են վկայում սրտի հիվանդությունների մասին:
Շատ դեպքերում սրտանոթային հիվանդություններն աննկատ են մնում մինչև լուրջ խնդիրների ի հայտ գալը: Բժիշկներն ընդգծում են, որ նման հիվանդությունները վաղ հայտնաբերելը հնարավորություն է տալիս խուսափել բարդություններից, իսկ կենսակերպում դրական փոփոխություններ անելն օգնում է բուժել դրանք:
Սրտաբանները նշել են սրտի հիվանդությունների մի քանի ախտանշան, որոնք մարդը ոչ մի դեպքում չպետք է անտեսի: Այդ ախտանշաններից մեկը սրտի զարկերի փոփոխությունն է, երբ արագ սրտի զարկերն ընդհատվում են դադարներով: Նման նոպաների հաճախ ի հայտ գալը կարող է խոսել առիթմիայի և նախասրտերի ֆիբրիլյացիայի (շողացող առիթմիա) մասին:
Նաև շատ լուրջ ախտանշան կարող է լինել հևոցը: Եթե այն ի հայտ է գալիս զբոսանքի ժամանակ կամ թեթև ֆիզիկակակն ծանրաբեռնվածության դեպքում, ապա կան խնդիրներ կապված սրտանոթային համակարգի հետ:
Բացի այդ, սրտի վիճակի վատացման մասին են խոսում նաև մարմնի տարբեր հատվածներում անբացատրելի այտուցվածությունները՝ հատկապես, եթե դրանք ի հատ են գալիս սրտի հիվանդությունների մասին վկայող այլ ախտանշանների հետ:
Հաճախակի նկատվող կտրուկ հոգնածությունը, թուլությունն ու գլխապտույները նույնպես կարող են պայմանավորված լինել սրտանոթային համակարգի աշխատանքի վատացմամբ, ուստի այս ախտանշաններին նույնպես հարկավոր է ուշադրություն դարձնել:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info | |
|
Всего комментариев: 0 | |