8:39 PM Լավագույն տնային դեղամիջոցը բրոնխիտի դեմ | |
Healthy Life Idea-ն բրոնխիտի բուժման բաղադրատոմս է ներկայացրել, որը շատ է կիրառվում ժողովրդական բժշկության մեջ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են`
- 50 գրամ եզան լեզվի տերև, - 20 գրամ եղինջ, - 5-7 ընկույզ, - 30 գրամ շագանակագույն շաքարավազ, - 0.5 կգ մեղր:
Անհրաժեշտ է լավ լվացած եզան լեզվի տերևները, եղինջը և ջարդված կեղևով ընկույզը (այնպես, որ ընկույզը բաց լինի, բայց ոչ կեղևազատված) լցնել 1 լիտր ջրի մեջ: 30 րոպե եփելուց հետո պետք է այն վերցնել կրակից, թողնել` զովանա, որից հետո պետք է քամել հեղուկը, ավելացնել 30 գրամ շաքարավազը և մեղրը: Պետք է լավ խառնել մինչև թթվասերի խտության զանգված ստացվի, ապա 24 ժամ պահել մութ և զով վայրում: Մեկ օր հետո խառնուրդը պատրաստ է օգտագործման համար:
| |
|
Всего комментариев: 0 | |