8:56 PM Արդյունավետ միջոց կրունկների ճաքերից ազատվելու համար | |
Ոտնաթաթի ճաքճքած ու կոշտ կրունկները ծանոթ խնդիր են հազարավոր կանանց համար: Դրանք հարթեցնելու ու ավելի փափուկ դարձնելու համար իգական սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ հսկայական գումարներ են վատնում գեղեցկության սրահներում: Սակայն գոյություն ունի միանգամայն բնական մի բաղադրատոմս, որը կիրառելու դեպքում հնարավոր է լուծել տհաճ խնդիրը:
Ինչպես նշում է Healthy Life Vision կայքը, հարկավոր է վերցնել 2 ճաշի գդալ սոդա,4-5 լ տաք ջուր, մի քիչ խոնավեցնող քսուք, ինչպես նաև ցանկության դեպքում` նարդոսի եթերայուղ:
Վերոթվարկված բոլոր բաղադրիչները` բացի խոնավեցնող քսուքից, լցնել ջրի մեջ ու խառնել, այնուհետև ոտքերը 15-20 րոպեով դնել ջրի մեջ, ու կոշտ քարով մաքրել կրունկները: Դրանից հետո կրունկներին խոնավեցնող քսուք քսել ու անմիջապես գուլպա հագնել: Այս պորցեդուրան խորհուրդ է տրվում անել քնելուց առաջ:
| |
|
Всего комментариев: 0 | |