9:25 PM Ինչպես մաքրել օրգանիզմը, կարգավորել արյան ճնշումն ու երիտասարդացնել մաշկը աստղիկի(ճռճռոկ, ջրջրուկ) օգնությամբ | |
Ճռճռոկի հիմնական հատկությունները.
· Այս խոտաբույսը երիտասարդացնում է,
· Բարելավում է արյան շրջանառությունը,
· Բարելավում է հիշողությունը,
· Վերականգնում է տեսողությունը,
· Բարելավում է օրգանիզմի ընդհանուր վիճակը,
· Իջեցնում է զարկերակային ճնշումը,
· Օժտված է հակաբորբոքային ու հակասեպտիկ ազդեցությամբ,
· Նպաստում է վեգետաանոթային դիստոնիայի և սրտի իշեմիկ հիվանդության բուժմանը:
Ճռճռոկն անչափ օգտակար բույս է, որը պարունակում է հսկայական քանակությամբ օգտակար նյութեր: Այն հատկապես հարուստ է C, E և շատ հազվադեպ հանդիպող ու արյան մակարդելիությունը կարգավորող K վիտամիններով: Այն նաև պարունակում է բազմաթիվ հանքանյութեր (երկաթ, մագնեզիում, պղինձ, կոբալտ) և ֆիտոնցիդներ:
Դեռ հին ժամանակներից մարդիկ այս բույսի հյութն օգտագործում էին լյարդի, երիկամների ու վահանաձև գեղձի հիվանդությունների, ինչպես նաև թութքի բուժման համար: Այս հյութը պարբերաբար օգտագործելով կարելի է բարելավել հիշողությունը, ազատվել գլխացավերից, հոգնածությունից և նյարդայնությունից:
Ճռճռոկի թարմ հյութի մեջ պարունակվող վիտամին E-ն դանդաղեցնում է ծերացման գործընթացը, մաքրում է արյունատար անոթները, բարելավում է արյան բաղադրությունը, մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից: Սակայն նման արդյունքի հասնելու համար հարկավոր է ամբողջ ամառվա ընթացքում օրական երեք անգամ կես բաժակ ճռճռոկի թարմ հյութ խմել:
Բացի այդ, այս բույսն օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում: Այն հիանալի միջոց է կրունկների ճաքերից ու կոշտուկներից ազատվելու համար: Կարելի է մանրացրած ճռճռոկը դնել կրունկներին, գուլպաներ հագնել և թողնել մոտ չորս ժամ, այնուհետև ոտքերը դնել վաննայի մեջ և քսել սիրելի նրբաքսուքը:
Մաշկային լուրջ խնդիրների դեպքում (ալերգիկ ռեակցիա, մանր խոցեր, ֆուրունկուլներ և այլն) շատ օգտակար է ճռճռոկով և կատվալեզվով (череда) լոգանքը: Հարկավոր է 2-ական բաժակ խոտաբույսերին ավելացնել 3 լիտր ջուր, եռացնել, այնուհետև 2 ժամ թրմել, քամել և ստացված թուրմն ավելացնել լոգանքի ջրին:
Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար:
Նյութի աղբյուրը՝ medansw.com | |
|
Всего комментариев: 0 | |