Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 7 » Մասուրի եփուկի և թեյի օգտակար հատկություններն ու հակացուցումները
loading...
3:33 PM
Մասուրի եփուկի և թեյի օգտակար հատկություններն ու հակացուցումները


Մասուրի եփուկը հանդիսանում է առողջության համար անհրաժեշտ վիտամինների ու միկրոտարրերի հսկայական աղբյուր: Նա բուժիչ հատկությունների լայն տիրույթ ունի` սկսած մրսածությունից մինչև մարսողական խանգարումներ: Այն իր բուժիչ հատկություններով ոչինչով չի զիջում շատ սինթեթիկ դեղատնային դեղամիջոցներին, որոնց յուրացման մակարդակը օրգանիզմի կողմից 5% է:

 

Այս տարածված ըմպելիքը օրգանիզմն ամրապնդող  ու տոնուսավորող միջոց է, որը բարձրացնում է նաև իմունիտետը: Մասուրի եփուկը շատ արդյունավետ է հատկապես  ձմռանը՝ սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում:


Այն օգտագործվում է տարբեր տեսակի բորբոքային պրոցեսների,  մարսողական համակարգի օրգանների բուժման ու երիկամների համար: Մասուրի պտուղները օգտագործվում են որպես ախտածին բակտերիաների դեմ պայքարող միջոց: Բժիշկները խորհուրդ են տալիս մասուրն օգտագործել որպես հավելյալ միջոց՝ բարձր ճնշման, միզասեռական ուղիների խանգարման ու հոդերի հետ կապված խնդիրների դեպքում:


Մարդուն օրական անհրաժեշտ օգտակար նյութերի քանակությամբ այն 1-ին տեղում է գտնվում:


1. Մասուրը որպե  նիհարելու միջոց


Մասուրը ոչ միայն հարուստ է օգտակար նյութերով, այլ նաև օգնում է արդյունավետ պայքարել ավելորդ քաշի դեմ: Մասուրի եփուկը հարուստ է մի շարք սնուցող տարրերով, որոնք  կարող են օրգանիզմը հիանալի հագեցնել  նյութափոխանակությունը արագացնող օգտակար միացություններով: Դրական արդյունքի համար հարկավոր է օրական 3-4 անգամ խմել մասուրի եփուկ կամ թուրմ: Միջինում  ընդունման կուրսը  2-4 շաբաթ է:


Եփուկը պատրաստելու համար վերցրեք 3 ճ/գ մասուրի չոր պտուղներ, լցրեք այն 1 լիտր եռման ջրի մեջ, թողեք թրմվի 12 ժամ ու ընդունեք սնունդ ընդունելուց 30-40 րոպե առաջ:


2. Մասուրը հղիության դեպքում


Հղիության ընթացքում ոչ  բոլոր տեսակի դեղաբույսերն է   թույլատրվում օգտագործել, քանի որ նրացից շատերը ունեն բավականին լուրջ հակացուցումներ: Սակայն մասուրը խորհուրդ է տրվում օգտագործել, քանի որ այն կարող է այդ շրջանում դառնալ մրսածության ու վիրուսային ցանկացած տեսակի հիվանդության կանխարգելիչ բուժման տարբերակ: Օրգանիզմի պաշտպանության և ամրացման համար հարկավոր է կանոնավոր խմել մասուրով թեյ: Այն թույլ կտա այդ ընթացքում բեռնաթափել  երիկամների ծանրաբեռնվածությունն ու կառաջացնի թեթև միզամուղ ազդեցություն: Հղի կանայք օրական չպետք է 1 լիտրից ավել մասուրով թեյ խմեն,հակառակ դեպքում այն կարող է վնասել օրգանիզմին:


Ինչպես ճիշտ թրմել մասուրը

 

Որպեսզի կարողանաք եփել մասուրն ու նրանից ձեռք բերել մաքսիմալ արդյունավետություն, հարկավոր է պահպանել չափաքանակները, եփելու ու սառչելու ժամանակահատվածները: Հարկավոր է պահպանել  ջրի ու պտուղի 1:10 հարաբերակցությունը, այսինքն 1լիտր ջուր 100 գրամ մասուր:

 


Մասուրի եփուկի պատրաստման ժամանակ այն հարկավոր է հասցնել եռման ջերմաստիճանի, որից հետո ծածկել կափարիչով ու թողնել թրմվի 12 ժամ:Շաքար խորհուրդ չի տրվում լցնել եփուկի մեջ, սակայն կարելի է:

 

Մասուր. օգտակար բաղադրատոմսեր

Մասուրով ու ազնվամորով թեյ
Վիտամինացված թեյը՝ մասուրի ու ազնվամորու պտուղների ավելացմամբ, հիանալի կօգնի տարվա ցանկացած ժամանակահատվածում պայքարել մրսածության հիվանդությունների դեմ:
Հավասար քանակությամբ մասուրի պտուղներն ու թարմ ազնվամորին(կարող եք նաև օգտագործել թարմ սառեցված ազնվամորի) լցրեք 200 մլ եռման ջրի մեջ, թողեք թրմվի այնքան մինչև թեյի ջրմաստիճանը դառնա սենյակային ջերմաստիճանի: Կարող եք նույն չափաքանակով ավելացնել նաև մեղր կամ հաղարջ: Խմել օրական 3-4 անգամ:
Խնձորով ու մասուրի պտուղներով արգանակ


Պատրաստման համար հարկավոր է 100 գրամ մասուրի պտուղ, 3 հատ կարմիր խնձոր, 3 ճ/գ շաքարավազ, 1 ճ/գ կարտոֆիլի օսլա, 100 մլ 10% յուղայնությամբ սերուցք, 300 մլ ջուր, 250 գրամ ցորենի հաց:

 

Պատրաստման եղանակը՝

 

Խնձորները մաքրեք, միջուկը հանեք ու քերեք միջին մեծությամբ քերիչով: Ստացված զանգվածի վրա շաքարավազ լցրեք  ու դրեք մի քանի ժամ սառնարանում: Մասուրի պտուղներն ու խնձորի կեղևները լցրեք եռման ջրի մեջ ու եփեք 10-15 րոպե: Եփուկը պետք է  թրմվի 4-5 ժամ, որից հետո այն քամեք , հասցրեք եռման ջերմաստիճանի ու ավելացրեք օսլան: Այնուհետև  ավելացրեք խնձորով զանգվածն ու այն հասցրեք եռման ջերմաստիճանի: Մատուցելու ժամանակ ավելացրեք սերուցքն ու չորահացերը:

 

Մասուրի օգտագործման հակացուցումները

 

Մասուրով եփուկը շատ օգտակար է, սակայն, այնուամենայնիվ այն որոշ մարդկանց համար հակացուցված է: Օրինակ, վիտամին С-ի պատճառով, կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիա: Այդ պատճառով օգտագործելուց առաջ համոզվեք, որ այն ձեզ հակացուցված չէ:
Այն խորհուրդ չի տրվում նաև շաքարային դիաբետով  ու լեղաքարային հիվանդությամբ տառապողներին: Մասուրը պարունակում է մեծ քանակությամբ ասկորբինաթթու և հակացուցված է աղեստամոքսային տրակտի խոցային  հիվանդությամբ ու գաստրիտով տառապող մարդկանց:


Եփուկի կամ թեյի օգտագոծումից առաջ խորհուրդ է տրվում խորհրրդակցել բժշկի հետ:

 

Աղբյուրը՝   vajnoe.com

 

Просмотров: 1655 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar