4:16 PM Խաղողը բուժում է Ալցհեյմերի հիվանդությունը. գիտնականներ | |
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ խաղողը կարող բուժել Ալցհեյմերի հիվանդությունը: Նրանք անց են կացրել մի շարք ուսումնասիրություններ՝ պարզելու համար թե ինչպես է ազդում խաղողը Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդների վրա:
Գիտափորձին մասնակցել է հիվանդների երկու խումբ, որոնցից առաջինը պետք է կես տարի շարունակ օրական երկու անգամ խաղող ուտեր, իսկ մյուս խմբի մասնակիցներն այդ ժամանակահատվածում չպետք է խաղող օգտագործեին:
Գիտափորձից առաջ ու հետո արված անալիզների արդյունքների միջև տարբերությունն ապշեցրել է բժիշկներին: Երբեմն գլխուղեղի գործառույթի բարելավման մակարդակը խաղող օգտագործողների մոտ հասել է 30-50 %-ի, ինչը վերջին տասնամյակում լավագույն արդյունքներից մեկն է համարվում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողը պարունակում է նյութեր, որոնք նպաստում են մտավոր ակտիվությանը: Սակայն հարկ է հիշել, որ խաղողի չարաշահումը հարող է վնասակար լինել աղիների և ենթաատամոքսային գեղձի համար:
Նյութի աղբուը՝ gogetnews.info | |
|
Всего комментариев: 0 | |