5:16 PM Կենսաբանները գտել են դեղամիջոց, որը ոչնչացնում է նույնիսկ ամենակայուն բակտերիաները 15 րոպեում | |
Սովորաբար հակաբիոտիկները միանում են բակտերիաներին՝ դրանց ոչնչացնելու համար: Դա նման է բանալիով կողպեքը բացելուն: Եթե բակտերիաների մոտ կայունություն է ձևավորվում, ապա «բանալին» դադարում է համապատասխանել: Սակայն կա մի դեղամիջոց՝ օրիտավանցինը, որն օժտված է այնպիսի ուժով, որ պարզապես կոտրում է «կողպեքը»:
Գիտնականները համեմատել են վանկոմիցինի (հզոր հակաբիոտիկ միջոց) և օրիտավանցինի (վանկոմիցինի փոփոխված տարբերակը) ազդեցությունը մաշկային վարակների դեմ օգտագործելու դեպքում: Պարզվել է, որ կայուն բակտերիաների դեմ օրիտավանցինը 11000 անգամ ավելի լավ էր ազդում, քան վանկոմիցինը: Օրիտավանցինը բակտերիաները սպանում էր 15 րեպեում, մինչդեռ վանկոմիցինցին հարկավոր էր 6-24 ժամ: Գիտնականների խոսքով՝ օրիտավանցինի մոլեկուլները միանում են միմյանց և կազմում կլաստերներ, որոնք բակտերաների մակերևույթին անցքեր են ստեղծում, ներս են թափանցում և բառացիորեն մասնատում են այն: Բացի այդ, բակտերիայի մակերևույթի պայմանները նույնպես նպաստում են հակաբիոտիկի ակտիվությանը: | |
|
Всего комментариев: 0 | |