6:28 PM Որն է տարբերությունը մատից վերցված արյան ու երակային արյան միջև | |
Մատից վերցված արյունը հարմար է միայն արյան ընդհանուր անալիզի համար, որը ցույց է տալիս դրա բաղադրիչների՝ լեյկոցիտների, էրիթրոցիտների, թրոմբոցիտների, հեմոգլոբինի քանակությունը: Այն ընդունվում է բուժզննումների, տարատեսակ տեղեկանքներ ստանալու և օրգանիզմում վարակների առկայությունը ստուգելու համար: Առաջին անգամ բուժզզնում անցնելիս կամ բժշկի հետ խորհրդակցելիս արյան ընդհանուր անալիզ նշանակվում է գրեթե բոլորին:
Երակից ստացված արյունը թույլ է տալիս հայտնաբերել այնպիսի վարակներ, որոնք հնարավոր չի հայտնաբերել մատից արյուն հանձնելու դեպքում: Երակային արյուն հարմար է շատ ավելի յուրահատուկ ուսումնասիրությունների համար, ինչպիսին են բիոքիմիական անալիզը, հորմոնների անալիզը, արյան մեջ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հարուցիչների կամ թմրանյութերի առկայությունը ստուգելու անալիզը և այլն: Այս անալիզը նաև թույլ է տալիս հայտնաբերել անեմիան (սակավարյունություն), լեյկոզի վաղ փուլերը, օրգանիզմի ջրազրկումը, աուտոիմունային հիվանդությունները, թրոմբոֆլեբիտի առաջացման բարձր հավանականությունը, թթվածնի պակասը, ալերգիաները, երիկամների աշխատանքի խանգարումները, իմունային համակարգի թուլությունը, սրտանոթային համակարգի խնդիրները և մի շարք այլ հիվանդություններ:
Բացի այդ, անալիզի համար երակային արյուն է հարկավոր նաև այն դեպքերում, երբ հիվանդը պետք է մի քանի ստուգում անցնի և դրանց համար բավականաչափ արյուն է հարկավոր: Նման դեպքերում հաշվի է առնվում այն փաստը, որ մատների ծայրերի մազանոթներից հնարավոր չէ այդքան արյուն ստանալ:
Նյութի աղբյուրը՝ aif.ru
| |
|
Всего комментариев: 0 | |