Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 9 » Համեղ և դիետիկ աղցան «Մերկուրի». բաղադրատոմսը
loading...
12:38 PM
Համեղ և դիետիկ աղցան «Մերկուրի». բաղադրատոմսը


 

 

Ձեզ ենք ներկայացնում նիհարել ցանկացողների համար  համեղ և դիետիկ աղցանի բաղադրատոմս:

Այս աղցանի 100 գրամում պարունակվում է 177.76 կկալ, ս/ճ/ածխ. (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր)՝ 8.01/6.29/7.9:

 

Բաղադրությունը.

 

·         10-15 հատ սալորաչիր,

·         300-400 գրամ խաշած հավի միս,

·         2 հատ խաշած հավկիթ,

·         200-300 գրամ շամպինյոն,

·         1-2 հատ սոխ,

·         1 հատ թարմ վարունգ,

·         անյուղ թթվասեր:

 

Պատրաստման եղանակը.

 

Սալորաչրի վրա լցնել եռման ջուր, այնուհետև կտրատել: Հավը կտրատել կամ մանրաթելերի բաժանել: Սունկն ու սոխը տապակել, այնուհետև բոլոր բաղադրիչները շարել հետևյալ հերթականությամբ. սալորաչիր, հավի միս, սունկ ու սոխ, քերիչով մանրացրած հավկիթներ և վերջում քերիչով մանրացրած վարունգ: Բոլոր շերտերից հետո, բացի սոխի ու սնկի շերտից, հարկավոր է թթվասեր քսել:

 

Նյութի աղբյուրը՝ «Наслаждаться здоровьем.»

Просмотров: 5310 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar