12:46 PM Հորոսկոպի որ նշաններն այսօր բարդ ու լարված օր կունենան․ փետրվարի 9-ի աստղագուշակ | |
Խոյ: Օրը խոստանում է ռոմանտիկ ծանոթություն։ Կկարողանաք հասնել այն մեկին, ում ուշադրության չէիք կարողանում արժանանալ։ Հեշտ կլինի նաև ընդհանուր լեզու գտնել տարեց մարդկանց հետ։ Օրվա ընթացքում արտառոց միջադեպեր չեն սպասվում։
Ցուլ: Այսօր լուրջ որոշումներ կայացնելու օր է։ Եթե վստահ չեք ձեր ուժերին, ապա մի խառնվեք այն գործերին, որոնցից գլուխ չեք հանում։ Այսօր տապալվելու մեծ հավանականություն կա։ Փորձեք ավելի մտածված գործել։
Երկվորյակ: Այսօր անմիտ քայլերի պատճառով չեք կարողանա հաղթահարել սպասվող դժվարությունները, որոնք սպասվում են օրվա ընթացքում։ Պետք է փորձեք ավելի զգոն լինել և ավելորդ թեմաների կողմը չշեղվել։
Խեցգետին: Այսօր մեծ է ռոմանտիկ հանդիպումներ ունենալու հավանականությունը։ Պահը բաց չթողնեք։ Այսօր ծնված հարաբերությունները երկար ու երջանիկ պատմություն են ունենալու։ Օրվա վերջում տրամադրության անկում կգրանցվի և ոչ մի կերպ չի բարձրանա։
Առյուծ: Օրվա առաջին կեսը հարմար է գործնական որոշումներ կայացնելու և ուսման մեջ փոփոխություններ անելու համար։ Բոլոր կարևոր որոշումները հենց այս ժամանակահատվածում իրականացրեք։ Օրվա վերջում անակնալ կունենաք։
Կույս: Այսօր լարված ու բարդ օր է։ Ստիպված կլինեք ընտրել երկու մտերիմ մարդկանց միջև։ Պետք է զգույշ լինեք, քանի որ սխալվելու հավանականությունը մեծ է։ Օրվա վերջում տհաճության զգացողություն կունենաք։ Հեշտ քնել չի հաջողվի։
Կշեռք: Օրը հարմար է խոշոր գնումներ կատարելու համար։ Կարող եք գնել այն, ինչի մասին երազում էիք։ Ինչպես նաև լավ օր է շոփինգի գնալու համար։ Օրվա վերջում տարօրինակ լուր կստանաք, որն ոչ մի կերպ չեք կարողանա մեկնաբանել։
Կարիճ: Այսօր շատ նշանակություն մի տվեք մանրուքներին: Այսօր ամեն ինչ չի ընթանա այնպես, ինչպես կցանկանայիք, հնարավոր են դժվարություններ և անհասկացություններ, բայց ոչինչ չի խանգարի կյանքի կոչել մտածածը: Եթե պահպանեք հանգստություն և լինեք համառ, ապա երեկոյան շատ բան դեպի լավը կփոխեք:
Աղեղնավոր: Սա ամենահաջող օրը չէ կարևոր գործերի համար, հատկապես համատեղ նախագծերի: Բարդ է գործընկերների և օգնականների հետ պայմանավորվելը, պարտականությունները բաժանելը: Հաճախ պարզվում է, որ ավելի հեշտ է աշխատանքը միայնակ կատարել:
Այծեղջյուր: Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ և օգտակար ծանոթություններ: Հաջողվում է գրավել ոչ միայն ազդեցիկ մարդկանց համակրանքը, այլ հետաքրքրել նրանց ձեր նախագծերով և պլաններով: Արդյունքում ձեռք կբերեք հուսալի դաշնակիցներ: Հավանական են գումարային մուտքեր և նվերներ, բացառված չեն շահավետ գնումները:
Ջրհոս: Այսօր հեշտ օր է լինելու։ Անկեղծությունը, ընկերասիրությունը ձեզ ցանկալի հյուր են դարձնում ցանկացած միջավայրում: Այս հատկանիշները օգնում են լուծել ընտանեկան խնդիրները, հաշտեցնել վիճողներին, որոնց հետ հարաբերությունները փչացել են անհասկացությունների պատճառով:
Ձկներ։ Օրվա առաջին կեսին լարված ու անհանգիստ կլինեք։ Ձեզ կթվա, թե ինչ որ բան սխալ է կամ այնպես չէ, ինչպես ցանկանում էիք։ Օրվա վերջում տարօրինակ զգացողությունը կվերանա, սակայն միևնույնն է օրվա վատ տպավորությունը ձեզ հետ կմնա։ | |
|
Всего комментариев: 0 | |