Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 9 » Նոր բյութի-թրենդ․ ինչպես նորաձև հաստ հոնքեր ունենալ
loading...
12:55 PM
Նոր բյութի-թրենդ․ ինչպես նորաձև հաստ հոնքեր ունենալ


 

 

 

Այս տարի նորաձևության բյութի-թրենդներն ամբողջապես փոխվել են։ Արդեն նորաձև չեն անփայլ շրթներկներն ու բարակ հոնքերը։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող աղջիկները փորձում են կրկնել մոդել Կարա Դելևինի  ու դերասանուհի Մեգան Ֆոքսի հոնքերի ձևը։

 

tochka.net-ը գրում է, որ նրանց հոնքերն ամենանորաձևն են այս տարի, քանի որ բնական ու հաստ են, սակայն պետք չէ դրանք կատարելապես կրկնել։ Պետք է հիշել, որ բոլոր աղջիկները դեմքի տարբեր կառուցվածք ունեն և պետք է այնպիսի հոնքեր ունենան, որ չնմանվեն ծաղրածուի։ Հոնքերի կարգավորման համար դրանք պետք է այնպես մշակել, որ համապատասխանեն ձեր դեմքին։

 

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես Կարայի նման գեղեցիկ հոնքեր ունենալ և ինչ անել, որ դրանք համապատասխանեն ձեր դեմքին։

 

 

 

 

 

1.      Մի խնայեք հոնքերի կոսմետիկա գնելիս։

 

Անորակ ու էժանագին կոսմետիկան միայն առաջին հայացքից է հասանելի թվում։ Այս տիպի կոսմետիկան կնպաստի, որ ձեր հոնքերը շատ արագ փչանան ու նույնիսկ թափվեն։ Այժմ բազմաթիվ միջոցներ կան, որոնց շնորհիվ կարելի է խնամել հոնքերը։ Ընտրեք այն միջոցը, որը համապատասխանում է ձեզ։

 

2.      Հոնքերը մշակող լավ մասնագետ գտեք։

 

Հոնքերը ձեր դեմքի ամենաերևացող հատվածն են։ Դրանք  պետք է ճիշտ խնամել, հակառակ դեպքում կկորցնեք ձեր գրավչությունը։ Սխալ ընտրված մասնագետը կարող է ամեն բան փչացնել։ Միայն ստուգված ու վստահելի մասնագետի դիմեք։

 

3.      Առանց մասնագետի օգնության մի փորձեք հանել հոնքերը։

 

Ոչինչի ինքնագլուխ մի արեք։ Դուք կարող եք մի փոքր այլ կողմ թեքել ձեռքն ու ամեն բան փչացնել։ Սպասեք մինչև մասնագետի մոտ գնալու ժամանակը լինի։

 

 

 

 

 

4.      Հոնքերի գել կամ վոսկ օգտագործեք։

 

Հոնքերը քաշել հանելու փոխարեն փորձեք դրանք գելի կամ վոսկի միջոցով հանել։ Այնուհետև մատիտ օգտագործեք, այն կօգնի փակել հեռացված մազիկների բաց հատվածները։ Իսկ վերջում պարզապես սանրեք հոնքերն ու դրանց այն ձևը տվեք, որն ամենից շատ է ձեզ համապատասխանում։

 

5.       Օգտագործեք Light Touch տեխնիկան։

 

Light Touch-ն այն տեխնիկան է, որի ընթացքում դուք հոնքերն ամբողջովին դիմափոշով կամ մատիտով չեք ծածկում, այլ պարզապես փոքրիկ նշումներ եք անում այն հատվածներում, որտեղ մազիկները քիչ են։ Այսպես ձեր հոնքերն ավելի բնական տեսք են ստանում։

 

 

 

 

 

Просмотров: 984 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar