2:11 PM 5 սխալ, որ անում են աղջիկները վարսերը հարդարելիս | |
Վարսահարդարումը շատ կարևոր է աղջիկների համար։ Վարսերը նրանց գլխավոր զենքն են։ Դրանք գեղեցկացնում ու ինքնավստահություն են ավելացնում։
hair.ru-ն գրում է, որ աղջիկներն ամեն օր անում են այս սխալները և չեն էլ հասկանում, որ դա վնասում է իրենց վարսերն ու լուրջ հետևանքներ է թողնում։
Ահա, թե ինչ սխալներ են անում աղջիկները՝ վարսերը հարդարելիս։
1. Սանրում են թաց վարսերը
Թաց վարսերը սանրելու ընթացքում վարսերի մի մասը պոկվում է։ Սա ահռելի կորուստ է ձեզ համար և դրանից խուսափելու համար պարզապես լվանալուց առաջ լավ սանրեք վարսերը։
2. Շամպունը փրփրացնում են վարսերի վրա
Այսպես անել չի կարելի, քանի որ այսպես վնասում եք վարսերը։ Պետք է նախօրոք ձեռքերի մեջ փրփրացնել շամպունը, սկզբում լվանալ գլխի հետևի հատվածը և միայն հետո դիմացի, իսկ վարսերի ծայրերին շամպուն քսել պետք չէ։
3. Սառը ջրով չեն թրջում վարսերը
Եթե լվանալուց հետո սառը ջրի տակ պահեք վարսերն, ապա դրանք ավելի փայլուն կլինեն և ավելի ուշ կկեղտոտվեն։
4. Սրբիչով չորացնում են վարսերը
Չի կարելի սրբիչով չորացնել վարսերը, քանի որ այդպես կվնասեք դրանք։ Պետք է պարզապես գլուխը սրբիչի մեջ փաթաթել ու սպասել մինչև խոնավությունը կանցնի։
5. Վարսերը չափազանց տաք ֆենով են չորացնում
Ֆենի արձակած օդի չափազանց մեջ ջերմաստիճանը պարզապես այրում է ձեր վարսերը։ Մի զլացեք և մի փոքր ավելի երկար չորացրեք վարսերն ավելի սառը օդով, այլ ոչ այրեք դրանք։ | |
|
Всего комментариев: 0 | |