2:11 PM Ճիշտ կեցվածքն ազատում է սթրեսից ու դեպրեսիայից. գիտնականներ | |
Օքլենդի համալսարանի գիտնականները պարզել են, որ դեպրեսիայով տառապող մարդու ինքնազգացողությունը բարձր պահելու համար բավական է միայն, որ նա ճիշտ դիրքով նստած լինի: Գիտնականների ուսումնասիրություններին մասնակցել է ընկճախտի ախտանշաններով 61 կամավոր, որոնց խնդրել են հինգրոպեանոց խոսք ասել, որը հետո պետք է գնահատվեր:
Ելույթից հետո կամավորներին խնդրել են 1022-ից մինչև 13-ը հետհաշվարկ անել՝ դրանով իսկ մասնակիցների մոտ սթրես առաջացնելով:
Գիտափորձից առաջ գիտնականները մասնակիցներին բաժանել են երկու խմբի, որոնցից առաջինի մասնակիցները պետք է հետևեին իրենց կեցվածքին և ուղիղ նստեին, իսկ երկրորդի մասնակիցները կարող էին նստել ցանկացած հարմար դիրքով:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ուղիղ նստած մարդիկ ավելի քիչ էին հոգնում և ավելի ոգևորված էին, քան առաջին խմբի անդամները: Բացի այդ, այս մասնակիցները հարցերին պատասխանելիս ավելի շատ բառեր էին կիրառում:
Նաև առաջին խմբի անդամներն ավելի հազվադեպ էին օգտագործում այնպիսի դերանուններ, ինչպիսին են «ես»-ը կամ «ինձ»-ը, ինչը խոսում է այն մասին, որ նրանք քիչ էին կենտրոնանում իրենց վրա:
Այսպիսով՝ գիտափորձը ցույց է տվել, որ ճիշտ կեցվածքը կարող է բարձրացնել մարդու տրամադրությունը, սակայն գիտնականներին դեռ չի հաջողվել պարզել, թե որքան է պահպանվում այդ ազդեցությունը:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info | |
|
Всего комментариев: 0 | |