2:12 PM Ինչ է հարկավոր անել բերանի խոռոչի այրվածքների դեպքում | |
Բերանի խոռոչի այրվածքները բավական տարածված են, քանի որ մարդիկ սիրում են տաք ուտեստներ ու ըմպելիքներ և հաճախ չեն ուսում սպասել, մինչ դրանք մի փոքր սառեն: Բացի այդ, բերանի խոռոչի լորձաթաղանթը շատ ավելի նուրբ է, քան մաշկը, ուստօ շատ ավելի հեշտ է այրվում:
Ինչպես և ցանկացած այլ այրվածք, բերանի խոռոչի այրվածքները կարող են լինել տարբեր աստիճանների: Սովորաբար տաք ուտեստներից կամ ըմպելիքներից ստացված այրվածքները շատ թեթև են լինում և համարվում են առաջին աստիճանի: Նույնիսկ եթե դրանց առաջացնում են ցավոտ զգացողություններ, սովորաբար ապաքինվում են մեկ շաբաթվա ընթացքում:
Լեզվի ու քիմքի վրա այրվածքից բշտիկների առաջանալու դեպքում այրվածքն արդեն համարվում է երկրորդ աստիճանի: Նման այրվածքներն իհարկե հազվադեպ են հանդիպում, սակայն բացառված չեն: Այս դեպքում պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ: Հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:
Սովորավար սննդից ստացված այրվածքները կարելի է բուժել նույնիսկ տնային պայմաններում: Դրա համար հարկավոր է.
Սառեցնել այրվածքը
Սա կօգնի վայրկենաբար մեղմել ցավը: Սակայն պետք չէ դիմել ծայրահեղ քայլերի և սառույց օգտագործել: Բավական կլինի մի քանի մի քանի կում սառը կաթ խմել կամ բերանի խոռոչը սառը ջրով ողողել: Ցավը մեղմելու համար կարելի է նաև այրվածքիմ մի կտոր շաքար դնել:
Ցավազրկող ընդունել
Այրվածքի առաջացրած ցավին ու տհաճ զգացողություններին դիմանալը դժվար չէ, սակայն եթե դրանք անհանգստացնում են ու շողում ուշադրությունը, ապա հարկավոր է հասարակ ցավազրկեղ ընդունել:
Հետևել բերանի խոռոչի հիգիենային
Փոքրիկ այրվածքն օրգանիզմը ինքնուրույն էլ հիանալի կբուժի, իսկ հիվանդը պետք է չխանգարի և նույնիսկ նպաստի այդ գործընթացին: Ապաքինումն արագացնելու համար հարկավոր է հետևել բերանի խոռոչի հիգիենային և խուսափել վարակներից: Ատամները հարկավոր է լվանալ նուրբ ատամի խոզանակով՝ վնասված հատվածի բորբոքումներից խուսափելու համար և չդիպչել ախտահարված հատվածին ո՛չ լեզվով, ո՛չ էլ մատներով: Բացի այդ, օրական երեք անգամ հարկավոր է բերանի խոռոչը ողողել թույլ աղաջրով (կես թեյի գդալ աղը լուծել մարմնի ջերմաստիճանի մեկ բաժակ ջրում): Այս դեպքում աղը կկատարի հակասեպտիկի դեր և թույլ չի տա, որպեսզի բակտերիաները հայտնվեն ախտահարված լորձաթաղանթի վրա:
Խուսափել գրգռող սնունդից
Պետք չէ խոչընդոտել այրվածքի ապաքինման գործընթացին: Հարկավոր է հեռու մնալ սննդից, որն էլ ավելի կգրգռի լորձաթաղանթը, և խուսափել կծու, թթու, դառը ու տաք սննդամթերքից: Բացի այդ, ցանկալի է որոշ ժամանակով հրաժարվել նաև չոր ու վնասակար սննդից և ուտել յոգուրտ ու պապաղակ:
Նյութի աղբյուրը՝ fb.ru | |
|
Всего комментариев: 0 | |