Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 10 » Ինչպես պարզ մերսման միջոցով 5 րոպեում կարգավորել արյան ճնշումը
loading...
2:14 PM
Ինչպես պարզ մերսման միջոցով 5 րոպեում կարգավորել արյան ճնշումը


 

 

Արյան գերճնշումն այսօր ամենատարածված առողջական խնդիրներից մեկն է, որը պայմանավորված է լինում ծխախոտի չարաշահմամբ, աղի սննդի օգտագործմամբ, ճարպակալմամբ, սթրեսով ու քնի խանգարմամբ: Բացի այդ, լինում են դեպքեր, երբ այս խնդիրը կրում է ժառանգական բնույթ, ուստի հիվանդը պետք է շատ ավելի լուրջ վերաբերվի այս հարցի լուծմանը: Սակայն չինացի բժիշկ Լու Հուն Սենը գտել է մի միջոց, որը թույլ է տալիս բացարձակապես անվնաս կերպով իջեցնել արյան ճնշումը:

 

1-2 կետ.

 

Սա այն գիծն է, որը սկսվում անմիջապես ականջախեցիի ետևից և ձգվում մինչև պարանոցի մեջտեղի հատվածը: Պետք չէ շատ ուժեղ ճնշում գործադրել: Հարկավոր է զգուշորեն մատների ծայրերով հպվել այդ գծին՝ սկզբից մինչև վերջ: Կրկնել այդ պրոցեդուրան 10 անգամ յուրաքանչյուր կողմում:

 

3-րդ կետ

 

Այս գիծը սկսվում է ականջի բլթակից մինչև քիթը, որտեղ էլ ավարտվում է: Հարկավոր է մատների ծայրերով մեկ րոպե նուրբ շարժումներով մերսել այդ գիծը:

 

Չինացի բուժարարների պնդմամբ՝ այս մերսումը յուրահատուկ ազդեցություն է ունենում և իսկապես շատ արդյունավետ է ճնշումն արագ ու անվնաս կարգավորելու համար:

 

Նյութի աղբյուրը՝ tenox.ru

Просмотров: 611 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar