2:20 PM Մեղրի 10 արտասովոր հատկություն, որոնց մասին քչերը գիտեն | |
Մեղրն անչափ օգտակար մթերք է, սակայն այն միայն նախաճաշելու և համեղ տորթեր պատրաստելու համար չէ: Այն նաև օգնում է բուժել վերքերն ու բշտիկները, խոնավեցնել չոր մաշկը, կանխել սրտանոթային հիվանդությունները, բուժել հիվանդ կոկորդը և այլն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեղրի 10 արտասովոր հատկություն, որոնց մասին քչերը գիտեն:
Մեղրի օգտագործման եղանակները
1. Մեղրը ոչնչացնում է վարակներն ու նվազեցնում բորբոքումների քանակը, ուստի այն շատ հարմար է փոքրիկ վերքերի և այրվածքների բուժման համար:
2. Մեղրը հիանալի միջոց է ուժեղ հազի դեմ: Պարզապես հարկավոր է քնելուց առաջ մի թեյի գդալ մեղր դնել բերանում:
3. Չնայած, որ մեղրն ունի բավական բարձր կալորիականություն, այն նաև պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր (մագնեզիում, երկաթ, կալիում, ցինկ, կալցիում և այլն): Ամենօրյա սննդակարգում մեղր ներառելն անչափ օգտակար է առողջության համար:
4. Մեղրը նաև շատ օգտակար է չոր մաշկի կամ թեփի դեպքում: Հարկավոր է պարզապես մի փոքր մեղր լուծել գոլ ջրում, ստացված խառնուրդը քսել անհրաժեշտ հատվածին, այնուհետև լավ լվանալ:
5. Վերջերս ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեղրն օգնում է այն մարդկանց, որոնց օրգանիզմում ցածր է արյան սպիտակ մասինիկների մակարդակը: Նրանց խոսքով՝ օրական երկու ճաշի գդալ մեղրը կօգնի կարգավորել այդ ցուցանիշը:
6. Որպես դեմքի դիմակ օգտագործելու դեպքում մեղրը կանխում է բշտիկների առաջացումը՝ շնորհիվ իր հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկությունների: Կարելի է բամբակի վրա մի փոքր մեղր քսել, դնել այն ախտահարված հատվածին և թողնել ամբողջ գիշեր:
7. Մեղրի և դարչնի խառնուրդը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և ամրապնդում անոթները:
8. Մեղրը էներգիայի հիանալի բնական աղբյուր է: Սպորտով զբաղվելու և ակտիվ կենսակերպ վարելու դեպքում այս մթերքը կօգնի միշտ թարմ ու էներգիայով լի լինել:
9. Շատերը պնդում են, որ մեղրն օգնում է հաղթահարել ծաղկափոշուց առաջացող ալերգիան:
10. Մեղրն օգնում է օրգանիզմին ավելի արագ ազատվել ալկոհոլի առաջացրած հետևանքներից, ուստի եթե հարկավոր է շատ արագ իջեցնել արյան մեջ ալկոհոլի մակարդակը ապա լավագույն միջոցը մեղրն է:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc | |
|
Всего комментариев: 0 | |