2:20 PM Քնի կրճատումը կարող է խանգարել ուղեղի՝ նոր հիշողություններ ձևավորելու կարողությանը | |
Հետազոտությունները ցույց են տալիս, որ առանց քնի հիշողության ձևավորումը դժվարացած է: Ուղեղում առկա նյութերի վերականգնումը քնի ընթացքում շատ կարևոր է, քանի որ նրանք շատ կարևոր են սովորելու կարողության համար և քնաբերները կարող են խանգարել այդ պրոցեսներին:
Մկների վրա կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ քնի ընթացքում կատարվող ուղեղի բջիջների վերականգնումը շատ կարևոր է նրանց սովորելու և հետագայում այդ սովորածը արթուն ժամանակ օգտագործելու համար:
Գիտնականները նաև պնդում են, որ հայտնաբերվել են նյութեր ուղեղում որոնք ղեկավարում են այդ վերականգնման պրոցեսները, ինչպես նաև ապացուցվել է, որ քնի պակասը, քնի խանգարումները և քնաբեր դեղերը կարող են խանգարել այդ պրոցեսներին:
Ստացվում է, որ սովորածը պահպանելու և հիշողության վերածելու համար անհրաժեշտ է առողջ քուն, այլապես հիշողությունները վտանգված են կորելու: | |
|
Всего комментариев: 0 | |