Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 10 » Ծաղկակաղամբի ամենաօգտակար հատկություններն ու բուժական նշանակությունը
loading...
2:21 PM
Ծաղկակաղամբի ամենաօգտակար հատկություններն ու բուժական նշանակությունը


 

 

Healthy food star-ը ներկայացրել է ծաղկակաղամբի օգտակար հատկությունները. այս բանջարեղենը կարծես երկրորդ պլան է մղվել` իր կանաչ ազգակցի` բրոկկոլիիի զանգվածային օգտագործման ֆոնին:

 

Ծաղկակաղամբը ևս պետք է հաճախ կիրառել սննդակարգում, քանի որ այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով և մի շարք բուժական նշանակություններ ունի:

 

Օգտակար հատկությունները

 

Պայքարում է քաղցկեղի դեմ: Այն պարունակում է սուլֆորաֆան, որը, ինչպես ապացուցվել է, սպանում  քաղցկեղային բջիջները և դանդաղեցնում ուռուցքների աճը: 

 

Բարելավում է ուղեղի աշխատանքը: Ծաղկակաղամբը  ուղեղի առողջ զարգացման համար անհրաժեշտ  վիտամին B-ի խոլին կոչվող նյութի հոյակապ աղբյուր է:  Այն դանդաղեցնում է ուղեղի ծերացման գործընթացը:

 

Մաքրում է օրգանիզմը: Ծաղկակաղամբը նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը: Այն հակաօքսիդանտների մեծ աղբյուր է, որը նպաստում է դետոքսիֆիկացիայի տարբեր փուլերին:

 

Հակաբորբոքային հատկություն: Այն ամրապնդում է իմունային համակարգը և պաշտպանում օրգանիզմը բորբոքումից:

 

Ծաղկակաղամբը կարելի է օգտագործել տարատեսակ աղցաններ պատրաստելու համար, ինչպես հում, այնպես էլ շոգեխաշած վիճակում:

Просмотров: 6576 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar