2:22 PM Ինչ է պատմում ուտելու ձևը մարդկանց բնավորության մասին | |
Սնունդ ընդունելու մի քանի եղանակ կա, որոնք բնորոշում են տվյալ անձնավորության բնավորությունը: Այս մասին եզրակացություն է կազմել վարքագծային սննդի փորձագետ Ջուլիետ Ա. Պողոսյանը, ում դիտարկումները ներկայացնում է The Telegraph-ը:
Կազմակերպիչ Կազմակերպիչներն այն մարդիկ են, ովքեր առանձնացնում են ափսեում սննդատեսակները և թույլ չեն տալիս, որ դրանք միախառնվեն: Նման մարդիկ սիրում են ամեն ինչ իրենց տեղերում պահել, խուսափում են խառնաշփոթ իրավիճակներից: Աշխատանքում դա նրանց օգնում է հերթականությամբ կատարել բոլոր հանձնարարությունները և ոչինչ չմոռանալ: Արկածախնդիր Այս տիպի մարդիկ սիրում են միշտ նոր ու էկզոտիկ ուտելիքներ փորձել: Նրանք ռիսկային են նաև կյանքում և չեն խուսափում նոր արկածների մեջ հայտնվելուց, ինչպես նաև հեշտ են ընկերանում մարդկանց հետ: Մեկուսացնող Այս տիպի մարդիկ սիրում են մեկ սննդատեսակ ընդունել, ավարտելուց հետո նոր ուրիշ բան փորձել: Նման մարդիկ միշտ նախապես ամեն ինչ մտածում են, թե որ քայլը ինչ հետևանք կբերի: Նրանք շատ ուշադիր մարդիկ են: Աշխատանքում նրանք միշտ առավելագույն կենտրոնացում են պահանջում: Խառնող Նման մարդիկ սիրում են խառնել տարբեր ուտելիքներ: Նրանք սովորաբար ուժեղ են և կարող են անել ավելին, քան հնարավոր է պատկերացնել:
| |
|
Всего комментариев: 0 | |