Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Февраль » 12 » Ստամբուլի ոստիկանությունը PKK-ի դեմ լայնածավալ հատուկ գործողություն է սկսել. կան ձերբակալվածներ
loading...
11:29 AM
Ստամբուլի ոստիկանությունը PKK-ի դեմ լայնածավալ հատուկ գործողություն է սկսել. կան ձերբակալվածներ

Ստամբուլի ոստիկանության և ազգային անվտանգության` ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները լայնածավալ հատուկ գործողություն են սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ֆինանսական աղբյուրները բացահայտելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Միաժամանակյա հատուկ գործողություններ են իրականացվում Ստամբուլի տարբեր շրջաններում:

Հետախուզական գործողությունների արդյունքում Ստամբուլի Գազիոoմանփաշա շրջանում ձերբակալվել է 17 անձ: Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող կուսակցությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:

Просмотров: 538 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar