2:03 PM Հիանալի բնական ըմպելիք՝ առողջ վահանագեղձ ունենալու համար | |
Դարչին
Բնական համեմունքները օգտակար նյութերի իրական պաշար են, որոնք օգնում են մեզ հոգ տանել առողջության մասին:
· Համեմունքներն ուժեղացնում են շատ ուտեստների համը: Բավական է որևէ ըմպելիքին կամ ուտեստին ավելացնել մի փոքր դարչին և այն ոչ միայն շատ ավելի համեղ է դառնում, այլև օգնում է հոգ տանել վահանաձև գեղձի մասին: · Դարչինը նպաստում է նյութափոխանակությանը, էներգիա է հաղորդում և խթանում է վահանաձև գեղձի աշխատանքը: · Բացի այդ, դարչինը նաև կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, բարելավում առողջությունն ու կազմվածքը:
Կոճապղպղեղ
Կոճապղպեղն ու դարչինը հիանալի բնական դեղամիջոց են վահանաձև գեղձի համար:
· Կոճապղպեղը պայքարում է բորբոքումների ու ցավի դեմ և հաղորդում է էներգիա: · Իր մեջ պարունակվող հակաօքսիդանտների մեծ քանակության շնորհիվ, այն նաև դրական ազդեցություն է ունենում մաշկի ու մարսողական համակարգի վրա: · Կոճապղպեղի թուրմը հիանալի միջոց է ցավի ու հոգնածության դեմ: Այն կարելի է խմել գլխացավերի, գերհոգնածության, ու միգրենի ժամանակ:
Ինչպե՞ս դարչինով ու կոճապղպեղով պատրաստել հիանալի բնական ըմպելիք
Բաղադրությունը.
· մեկ կիտրոնի հյութ · ½ բաժակ լոռամիրգ (клюква) (100 գրամ) · 2 բաժակ ջուր (400 մլ) · ½ թեյի գդալ կոճապղպեղի արմատի քերուկ (2 գրամ) · ½ թեյի գդալ դարչին (2 գրամ) · ½ թեյի գդալ մշկընկույզ (мускатный орех)(2 գրամ)
Պատրաստման եղանակը.
Լվանալ թարմ լոռամիրգը, քամել կիտրոնի հյութը, ավելացնել մեկ բաժակ ջուր, քերիչով մանրացնել թարմ կոճապղպեղը, ավելացնել համեմունքները մյուս բաղադրիչներին և հարիչով լավ խառնել մինչև դառնա համասեռ զանգված: Հարիչն անջատել և ավելացնել ևս մեկ բաժակ ջուր: Այս ըմպելիքի առաջին բաժակն անհրաժեշտ է խմել առավոտյան՝ արթնանալուն պես, իսկ երկրորդը՝ սննդի հիմնական ընդունումից 15 րոպե առաջ:
Շաբաթական 2-3 անգամ այս բնական ըմպելիքը խմելը հնարավորություն կտա զգալիորեն բարելավել օրգանիզմի վիճակը և կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքը:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru | |
|
Всего комментариев: 0 | |