Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 12 » Մազաթափության պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
loading...
2:05 PM
Մազաթափության պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները


 

 

Ցավոք մազաթափության դեպքում հիվանդները սովորաբար շատ ուշ են դիմում բժշկի, ինչը պայմանավորված է նրանով, որ մարդիկ այս խնդիրը հազվադեպ են կապում որևէ հիվանդության հետ: Այնուամենայնիվ՝ գոյություն ունեն մազաթափության վաղ ախտանշաններ, որոնք թույլ կտան ժամանակին միջոցներ ձեռնարկել:

 

Մազաթափության ախտանշանները

 

Մարդն ամեն օր կորցնում է 50-100 մազ, քանի որ մազն ապրում է 3-7 տարի՝ զիջելով իր տեղը նորերին: Գլխի վրա գտնվող վարսերի միայն 90%-ն է գտնվում աճի փուլում, իսկ մնացած 10 %-ը համարվում են «պահեստային»: Երբ այս բալանսը խախտվում է, մազերը սկսում են ավելի շատ թափվել:

 

Մազաթափության ախտանշաններն են.

 

·         Սանրելիս թափվող վարսերը. սովորաբար թափվում է մի քանի մազ, սակայն եթե նկատվում է զգալի մազափունջ, ապա հարկավոր է միջոցներ ձեռնարկել:

 

·         Մազերը թափվում են գլուխը լվանալիս. եթե լոգարանում գլուխը լվանալիս կամ մազերը չորացնելիս մեծ քանակությամբ թափված մազեր են նկատվում, ապա հնարավոր է, որ խնդիրը մազաթափության մեջ է:

 

·         Մազերը թափվում են քնած ժամանակ. սա նույնպես շատ կարևոր ախտանաշան է, քանի որ քնի մի քանի ժամերի ընթացքում մազերը չպետք է այդքան շատ թափվեն:

 

Տղամարդկանց մոտ ճաղատանալու դեպքում մազերն աստիճանաբար սկսում են նոսրանալ՝ ձգվելով դեպի ծոծրակը, որից հետո սկսում են թափվել նաև քունքերի ու գագաթի հատվածում: Կանանց դեպքում մազերը սկսում են նոսրանալ, փոխվում է մազերի կառուցվածքը, դրանց ծայրերը սկսում են ճյուղավորվել, դառնում են փխրուն, բարակ ու անփայլ:

 

 

Մազաթափության պատճառները

 

Ինչպես արդեն նշվեց՝ վարսերը հենց այնպես չեն թափվում: Այս գործընթացի վրա ազդում են հետևյալ գործոնները.

 

·         Հորմոնալ դիսբալանս (սեռական հասունություն, հղիություն, դաշտանադադար և այլն),

 

·         Որոշ դեղամիջոցների ընդունում (հակակոագուլյանտներ, հիպոտենզիվ միջոցներ, հակադեպրեսանտներ, հորմոնալ դեղամիջոցներ),

 

·         Օրգանիզմում քրոնիկ վարակի օջախի առկայություն (բակտերիաներ, վիրուսներ, մակաբույծներ, սնկեր),

 

·         Ճառագայթում կամ քիմիոթերապիա ուռուցքների բուժման  ժամանակ,

 

·         Ռադիոակտիվ ճառագայթում,

 

·         Սթրես ու նյարդային գրգռվածություն,

 

·         Էնդոկրին համակարգի հիվանդություններ (շաքարային դիաբետ, թիրեոտոքսիկոզ և այլն),

 

·         Վատ սննդակարգ և վիտամինների ու հանքանյութերի պակաս,

 

·         Վնասված վարսեր՝ մեխանիկական կամ քիմիական գործոնների ազդեցության հետևանքով:

 

·         Օրգանիզմում բարորակ կամ չարորակ ուռուցքների առկայություն:

 

·         Աղիների կամ ստամոքսի ռեզեկցիա:

 

·         Գլխի վնասվածքներ կամ այրվածքներ:

 

·         Ժառանգական հակվածության գործոն:

 

·         Իմունային համակարգի թուլացում:

 

Մազաթափության բուժումը

 

Մազերի խնդիրների բուժումը բավական երկարատև գործընթաց է, քանի որ լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է ազատվել մազաթափությանը նպաստող բոլոր գործոններից և վերականգնել վարսերի սնուցումն ու բնականոն աճը:

 

Հարկ է հիշել, որ հրաշալի շամպունների ու բալզամների մասին գովազներին հավատալն անիմաստ է, քանի որ խնդրից ազատվելու համար հարկավոր է նախ ազատվել դրա առաջացման պատճառից և վերականգնել վարսերի սնուցումը: Բացի այդ, վարսերին անհրաժեշտ են ճարպաթթուներ, վիտամիններ, հանքանյութեր, ամիաթթուներ ու հորմոններ:

 

Մազաթափության պատճառից ազատվելուց հետո մազերը, որպես կանոն, մի քանի ամսում գեղեցիկ ու առողջ տեսք են ստանում: Բուժման համար գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ՝ այդ թվում նաև ժողովրդական բաղադրատոմսեր ու դիմակներ:

 

Մազաթափության բուժումը ժողովրդական միջոցներով

 

Վաղուց հայտնի է, որ մազերի կառուցվածքի վերականգնման լավագույն միջոցները բնական բուսական միջոցներն են, որոնք կարելի է կիրառել նաև տնային պայմաններում: Ամենաարդյունավետ ու տարածված միջոցներն են.

 

·         Հալվեի տերևների հյութը,

 

·         Մեղրն ու կիտրոնը,

 

·         Եղինջի տերևները,

 

·         Սոխի հյութն ու ձվի դեղնուցը,

 

·         Դժնիկի, գերչակի, ձիթապտղի յուղերը,

 

·         Կռատուկի արմատը,

 

·         Սոճու բողբոջներն ու երիտասարդ ճյուղերը,

 

·         Կեֆիրն ու անյուղ թթվասերը,

 

·         Կոնյակն ու կարմիր գինին,

 

·         Թարմ պատրաստված մանանեխը:

 

Այս բոլոր բաղադրիչներից կարելի է պատրաստել ցանկացած բաղադրությամբ դիմակ և օգտագործել շաբաթական առնվազն երկու անգամ: Դրանցում պարունակվող օգտակար նյութերը կսնուցեն ու կամրացնեն վարսերը:

 

Օգտակար խորհուրդներ՝ մազաթափության և թույլ ու փխրուն վարսերի դեպքում

 

·         Պետք չէ սանրել վարսերը՝ հատկապես փոքր ու խիտ «ատամիկներով» սանրով: Ցանկալի է վարսերը սանրել խոշոր «ատամիկներով» սանրով:

 

·         Բուժման ընթացքում չի կարելի ներկել վասերը կամ հարդարել դրանք վարսահարդարիչով կամ արդուկով:

 

·         Հարկավոր է մազերի տեսակին համապատասխան շամպուն ու բալզամ ընտրել, որոնք կպարունակեն բնական բաղադրիչներ:

 

·         Գլուխը լվանալուց կամ դիմակներ օգտագործելուց հետո վարսերը հարկավոր է մաքրաջրել դեղաբույսերի թուրմերով:

 

·         Վարսերը չի կարելի լվանալ շատ տաք ջրով (40 աստիճանից բարձր):

 

·         Լվանալուց հետո վարսերը չի կարելի տրորել: Դրանք հարկավոր է զգուշորեն չորացնել բնական հումքից պատրաստված սրբիչով:

 

Նյութի աղբյուրը՝ doctorfm.ru

Просмотров: 3044 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar