4:01 PM Ինչպե ճիշտ կատարել ոտքերի մազահեռացումը ձմռանը | |
Ինչպես ճիշտ սափրել ոտքերը
1. Ոտքերը հարկավոր է գոլորշիով փափկեցնել
Ոտքերը հարկավոր է սափրել լոգանք ընդունելուց հետո, երբ մաշկի փափկել է: Մինչ այդ պրոցեդուրային անցնելը հարկավոր է սկրաբով լավ մերսել ոտքերը, ինչը կօգնի ավելի հարթ ու թարմ մաշկ ունենալ
2. Ածելին պետք է նոր լինի
Հարկավոր է գնել հատուկ կանանց համար նախատեսված ածելիներ, որոնց սայրը պետք է փոխվի ամիսը մեկ անգամ: Այն պետք է լինի նոր, սակայն ոչ շատ սուր: Սակայն միևնույն ժամանակ այն չպետք է բութ լինի, քանի որ այդ դեպքում կարող է վնասվել մաշկը:
3. Ածելին հարկավոր է թրջել
Այն պետք է խոնավ լինի: Այդ դեպքում ածելին ավելի հեշտ կսահի և ավելի լավ կսափլի: Ածելին ցանկալի է թրջել տաք ջրում մի քանի րոպե:
4. Պետք չէ գելեր օգտագործել
Ձմռանը ոտքերը սափրելիս ցանկալի է հրաժարվել գելերից, քանի որ դրանք սպիրտ են պարունակում կամ պատրաստվում են ջրի հիման վրա: Այս բաղադրիչները չորացնում են մաշկը, ինչի հետևանքով այն ավելի շատ է թոփոտվում: Քսուքներն ավելի նուրբ ազդեցություն են ունենում և փափկեցնում են մաշկը:
5. Սափրելուց հետո հարկավոր է նրբաքսուք օգտագործել
Սափրելու պրոցեդուրան հարկավոր է ավարտել նրբաքսուքով, որը պետք է քսել շատ հաստ շերտով և սպասռլ մինչ այն ներծծվի: Ցանկալի է քսուքը թողնել 30 րոպե, այնուհետև դրա մնացորդները սրբել սրբիչով: Եթե քսուքը շատ արագ է ներծծվու, ապա հարկավոր է ևս մի շերք քսուք քսել, որպեսզի ոտքերը լավ սնուցվեն:
Նյութի աղբյուրը՝ formulalubvi.com | |
|
Всего комментариев: 0 | |