Չամիչը համարվում է ամենաօգտակար ու արժեքավոր չորամրգերից մեկը: Այն հարուստ է միկրոտարրերով՝ երկաթ, ֆոսֆոր, կալցիում, կալիում, պղինձ, քլոր, ռետինոլ: Այն մարդու առողջության համար օգտակար իր հատկությունները չորանալու ժամանակ չի կորցնում: Նրանում առկա շաքարը, մրգային թթուներն ու «А» ու «В» խմբի վիտամինները արդյունավետ են ազդում մարսողականության վրա, և այդ պատճառով էլ չամիչը օգտագործվում է նիհարելու համար:
Այս մթերքը նաև բարելավում է մաշկի վիճակը: Այն անփոխարինելի է նյարդային խանգարումների, աթերոսկլերոզի, արտի աշխատանքի խանգարումների ու մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների պրոֆիլակտիկ բուժման համար (հատկապես երեխաների մոտ): Այն շատ լավ ամրապնդում է իմունային համակարգն ու ակտիվ կերպով պաշտպանում է արյան անոթների պատերը:
Գիտականորեն ապացուցված է, որ կապույտ և մուգ խաղողները պարունակում են նյութեր, որոնք բարձրացնում են արյան մեջ հեմոգլոբինի ծավալը:
Օրական 50 գրամ չամիչի օգտագործումն ապահովում է մարդու մոտ ողջ օրվա ընթացքում բարձր աշխատունակությունն ու էմոցոնիալ բարձր տոնուսը:
Դիետոլոգները նշում են, որ այս մթերքը բավական հաջող օգտագործվում է դիետանների մեջ, և չնայած իր բարձր կալորյականության՝ շատ օգտակար է նիհարելու համար:
Չամիչն ունի օրգանիզմը թուլացնող ազդեցություն: Այն մաքրում է մարմինը թունանյութերից ու նպաստում է ճարպի քայքայմանը:
Չամիչը նիհարելու համար օգտագործելու դեպքում պետք է հաշվի առնեք որոշ նրբություններ.
• Առանց ճիշտ համակարգված սննդակարգի ու շարժողական ակտիվության այդ հրաշք դիետան չի գործի:
• Չամիչի թուլացնող ազդեցությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ աղիների, լյարդի աշխատանքի խանգարումներով, մարսողական տրակտի ու լեղապարկի խանգարումներով տառապող ու լուծի նկատմամբ հակվածություն ունեցող հիվանդների համար:
• Չամիչը խորհուրդ չի տրվում օգտագործել որպես նիհարելու միջոց դեռահասներին, հղիներին ու կերակրող մայրերին:
• Այն կարոող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն այն կալորյականության պատճառով անհրաժեշտ է օգտագործել սահմանափակ քանակությամբ,
• Ցանկալի է, որպեսզի չամիչով դիետա սկսելուց առաջ խորհրդակցեք բուժող բժշկի կամ դիետոլոգի հետ՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Ձեզ ենք ներկայացնում չամիչը նշանակային օգտագործման մի քանի բաղադրատոմսեր.
• Մի փոքր բուռ չամիչի ու ընկույզի խառնուրդը կհագեցնի քաղցն ու կլարացնի օգտակար տարրերի պակասը:
• Տարին 2 անգամ կարելի է աղիները մաքրել՝ քնելուց առաջ ընդունելով 100 գրամ չամիչով պատրաստված խարնուրդ: Վերջինիս խատրաստման համար անհրաժեշտ է 1 լիտր եռացրած ջուր, 200 գրամ ալեքսանդրյան տերև ու 1 բաժակ չամից: Եռացրած ջուրը լցնել այդ բաղադրիչների վրա, թողնել թրմվի 1 ժամ, քամել ու խառնել 300 գրամ մասուրի թուրմի հետ: Այն անհրաժեշտ է պահել սառը վայրում:
• Օրական 2 անգամ այս բաղադրատոմսով պատրաստված խարնուրդի օգտագործումը թույլ կտա հագեցնել քաղցը, կմաքրի օրգանիզմն ու նիհարելու ազդեցություն կստեղծի: Պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 100 գրամ չամիչ, 50 գրամ ալեքսանդրյան տերև, 100 գրամ ծիրանի չիր, 400 գրամ սալորաչիր ու 300 գրամ մասուչի օշարակ: Անհրաժեշտ է ընդհամենը այս ամնը խառնել իրար ու հարել հարիչով:
Աղբյուրը՝ trental.ru
|