Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Февраль » 13 » 7 ոսկե կանոն, որ կօգնեն կանխարգելել քաղցկեղը
loading...
5:12 PM
7 ոսկե կանոն, որ կօգնեն կանխարգելել քաղցկեղը


 

 

Մասնագետների կարծիքով, ամենատարածված քաղցկեղի դեպքերի մոտ 1/3-ը  հնարավոր կլինի կանխել առողջ սննդի, ֆիզիկական ակտիվության և առողջ քաշի պահպանման  շնորհիվ:
Մասնագետները նշում են, որ գոյություն ունեն, մի քանի հասարակ քայլեր, որոնք կարելի է կիրառել այդ ռիսկերի նվազեցման համար:


Քաղցկեղի համաշխարհային հիմնադրամի կողմից կազմված նոր ուղեցույցում շարադրված են առօրյա փոփոխություններ, որոնք կարող են օգնել կանխել վտանգավոր հիվանդությունը:


1. Մասնագետները գտնում են, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը` անգամ տուն մաքրելը, կնվազեցնի քաղցկեղի զարգացման հավանականությունը, քանի որ այն օգնում է պահպանել հորմոնների առողջ վիճակը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը անմիջական դեր է խաղում քաղցկեղի որոշ տեսակների ՝ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործընթացում:

 

2. Ինչ որ թեթև բան ուտելու մեջ ոչ մի վատ բան չկա, եթե դուք ընտրում եք  օգտակար տարբերակները: Օրական անհրաժեշտ կալորիաններից 100 կալորի ավել օգտագործումը  կարող է հանգեցնել տարեկան 5 կգ քաշի ավելացման: Ավելորդ քաշը և ճարպակալումը կապված են քաղցկեղի 10 տեսակների, այդ թվում աղիքների, կրծքի և լյարդի քաղցկեղի հետ:

 
3. Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգից հանել սպիտակ հացը, մակարոնեղենը և բրինձը, դրանք փոխարինելով ամբողջական ցորենից պատրաստված՝ բջջանյութով հարուստ  մթերքներով: Բջջանյութն օգնում է երկար ժամանակ հագեցվածություն զգալ, պահպանում է առողջ քաշը  և նվազեցնում է ճարպակալման հետ կապված քաղցկեղի առաջացվան հավանականությունը:

 

4. Մասնագետները պնդում են, որ չափից շատ աղի օգտագործումը կարող է բարձրացնել արյան ճնշումը: Այն կարող է բարձրացնել նաև  ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը,  քանի որ, աղը վնասում է ստամոքսի լորձաթաղանթը:Մասնագետները խորհուրդ են տալիս, սննդին համ հաղորդելու համար, աստիճանաբար նվազեցնել օգտագործվող աղի քանակը, այն փոխարինելով համեմունքներով, սխտորով և լիմոնով:

 

5. Գոյություն ունեն համոզիչ ապացույցներ այն մասին, որ կարմիր մսի օգտագործումը մեծացնում է աղիքային քաղցկեղի զարգացման հավանականությունը: Պատճառներից մեկը կայանում է նրանում, որ կարմիր մսի մեջ առկա  միացությունները, որոնք նրան հաղորդում են գույն, համ կարող են վնասել աղիքները: Բազմիցս ապացուցվել է նաև, որ մշակված միսը (օրինակ, խոզապուխտն ու բեկոնը) հանդիսանում են աղիքային  քաղցկեղի առաջացման պատճառ: Երբ միսը ենթարկվում է մշակման, նրա մեջ առաջանում են թունավոր նյութեր: Այդ նյութերը վնասում են օրգանիզմի բջիջներին, ինչն էլ հանգեցնում է քաղցկեղի առաջացման:

 

6. Օրական ընդամենը 30 րոպեանոց  ֆիզիկական ակտիվությունը կարող է զգալիորեն  կրճատել քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ֆիզիկական ակտիվությունը օգնում է պահպանել ինչպես  կառուցվածքը, այնպես էլ իմունային և մարսողական համակարգի գործուն  վիճակը: Աշխատեք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները, օրգանիզմի ակտիվությունը պահպանելու համար:


7. Փորձեք փոխարինել նստակյաց գործունեության տեսակներից մեկն՝ ինչպես օրինակ   հեռուստացույց դիտելը, ակտիվ զբոսանքով: Այն ձեզ հնարավորություն կտա  ունենալ օրական ամենաքիչը 30 րոպեանոց  ֆիզիկական  ակտիվություն:

 

Աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 2632 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar