1:40 PM Որոնք են օրգանիզմում մագնեզիումի պակասի երեք հիմնական ախտանշանները | |
1. Նյարդեր
Եթե մարդը հեշտությամբ կորցնում է ինքնակառավարումը, պոռթկում է, չնչին բանից անընդհատ կոնֆլիկտներ է ստեղծում և անընդհատ սթրեսի մեջ է, ապա նրա օրգանիզմին խիստ անհրաժեշտ է մագնեզիում՝ գոնե հանգստանալու համար:
2. Անքնություն
Մագնեզիումի դեֆիցիտի ախտանշաններից մեկը նաև անքնությունն է: Եթե մարդը դժվարանում է քնել աշխատանքային ծանր օրից հետո և քիչ է հանգստանում, ապա բժիշկները խորհուրդ են տալիս մագնեզիում ընդունել: Այն կօգնի կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը և հանգիստ ու խորը քնել:
3. Ավելորդ կիլոգրամներ
Եթե քաշը շարունակում է ավելանալ նույնիսկ քիչ ուտելու դեպքում, ապա հարկավոր է վերանայել սննդակարգը: Հնարավոր է, որ կան սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք չեն յուրացվում օրգանիզմի կողմից, ուստի հարկավուր է դրանց փոխարեն որևէ այլ բան օգտագործել: | |
|
Всего комментариев: 0 | |