1:46 PM Պարբերաբար հավկիթ օգտագործելով կարելի է նվազեցնել գլխուղեղի կաթվածի հավանականությունը | |
Միչիգանի համալսարանի գիտաշխատողները պարզել են, որ պարբերաբար հավկիթ օգտագործելու դեպքում կարելի է 12%-ով նվազեցնել գլխուղեղի կաթվածի հավանականությունը:
Գլխուղեղի կաթվածից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական մեկ հավկիթ օգտագործել: Այս մթերքը հարուստ է պրոտեիններով: Այն նաև պարունակում է մեծ քանակությամբ օգտակար ճարպեր ու միկրոտարրեր: Հավկիթը հագեցնում է արյունն օգտակար նյութերով, որոնք նպաստում են խոլեստերինի նվազմանը: Բացի այդ, դիետոլոգները նշում են, որ հավկիթը շատ օգտակար է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարողների համար:
Մասնագետների հավաստմամբ՝ պարբերաբար հավկիթ օգտագործելով կարելի է աստիճանաբար կարգավորել գլխուղեղի արյան շրջանառությունն ու իջեցնել զարկերակային ճնշումը: Սակայն հարկ է նաև նշել, որ չի կարելի չարաշահել ձվի սպիտակուցը, քանի որ այն նպաստում է մարսողության գործընթացի դանդաղմանը և կարող են առաջանալ դիսբակտերիոզ, սննդայի ալերգիաներ ու ցավեր:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info | |
|
Всего комментариев: 0 | |