9:17 PM Խանգարումներ, որոնք հանգեցնում են ավելորդ քաշի կուտակման. 3 օգտակար խորհուրդ հորմոնների հետևանքով առաջացած կիլոգրամներից ազատվելու համար | |
Շատերը փորձում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն չեն գիտակցում, որ որոշ դեպքերում խիստ դիետաներն ու վարժությունները նպաստում են ճարպերի ինտենսիվ կուտակմանը:
Լինում են դեպքեր, որ նիհարելու անհաջող փորձերը պայմանավորված են լինում հորմոնալ խանգարումներով, քանի որ հորմոնները կարգավորում են ճարպի այրման գործընթացը բջիջների մակարդակով: Սա նշանակում է, որ որոշ հորմոնների ազդոցությունն ու դրանց ուղարկած ազդաները վերահսկելու դեպքում կարելի է ոչ միայն կանխել հորմոնների կուտակումը, այլև նպաստելի ճարպերի այրմանը:
Որ խանգարումներն են հանգեցնում հորմոնների հետևանքով քաշի կուտակմանը
Հորմոնները փոքրիկ քիմիական «լրաբերներ» են, որոնք կարգավորում են մարդու ախորժակը, խթանում կամ ճնշում նյութափոխանակությունը: Հենց հորմոններն են որոշում՝ ճարպը պետք է կուտակվի, թե այրվի:
Հարկ է հիշել.
• Եթե օրգանիզմում բարձր է ինսուլինի մակարդակը, ապա ճարպը կկուտակվի:
• Եթե օրգանիզմում բարձր է կորտիզոլի մակարդակը, ապա ճարպը կկուտակվի:
• Եթե օրգանիզմում բարձր է տրիյոդթիրոնին (եռյոդթիրոնին) մակարդակը, ապա ճարպը կկուտակվի:
Մասնագետները պարզել են, որ կանանց ճարպային բջիջները 9 անգամ ավելի «համառ» են, քան տղամարդկանց ճարպային բջիջները: Սա է պատճառը, որ կանանց համար ավելի դժվար է հորմոնների հետևանքով առաջացած ավելորդ քաշից ազատվելը:
Սակայն այդ ավելորդ քաշից ազատվելու համար խիստ դիետաներ ու ինտենսիվ վարժություններ հարկավոր չեն: Պարզապես հարկավոր է ակտիվացնել ճարպերն այրող հորմոններն ու ճնշել նրանք, որոնք նպաստում են ճարպի կուտակմանը: Միայն այս կերպ հնարավոր կլինի ազատվել որովայնի, ազդրերի և ձեռքերի ճարպաշերտերից:
Հորմոնների հետևանքով առաջացած ավելորդ ճարպաշերտերից ազատվելու համար հարկավոր է.
• խուսափել սննդամթերքի սխալ համադրությունից,
• ընտրել ճիշտ վարժություններ,
• Կարգավորել սննդկարգը՝ հորմոնների պատճառով առաջացած ավելորդ քաշից ազատվելու համար:
Հորմոնների հետևանքով ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է ճիշտ համադրել սննդամթերքը
24-օրյա գիտափորձի արդյունքում մասնագետները պարզել են, որ ածխաջերերի ցածր պարունակությամբ դիետան ավելի է արագացնում ավելորդ քաշից ազատվելու գոծընթացը, նվազեցնում արյան շիճուկի մեջ պարունակվող տրիգլիցերիդների մակարդակը և բարձրացնում բարձր խտության լիպոպրոտեինների՝ «լավ» խոլեստորինի մկարդակը, քան ճարպերի ցածր պարունակությամբ դիետան: Մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ օգտագործվող ածխաջրերի քանակի մի փոքր սահմանափակելու արդյունքում մարդիկ 2,2 անգամ ավելի շատ ավելորդ քաշ են կորցնում, քան ճարպերի քանակը նվազագույնի հասցնելու դեպքում:
Սա է պատճառը, որ ցանկալի է նախապատվությունը տալ ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետային և չհրաժարվել ճարպերից:
Ոչ բոլոր վարժություններն են օգնում ազատվել հորմոնների հետևանքով առաջացած ավելորդ քաշից
Կարդիոմարզումների օգտակարության ու կարևորությամբ մասին խոսում են ինչպես մարզիչները, այնպես էլ բժիշկները: Սակայն մարզումների այս տեսակը ոչ միայն չի նպաստում ճարպի այրմանը, այլև բարձրացնում է սթրեսային հորմոնների՝ հատկապես կորտիզոլի մակարդակը:
Ի տարբերություն կարդիոմարզումների՝ մետաբոլիկ ուժային մարզումները ճնշում են կորտիզոլի՝ քաշի ավելացմանը նպաստող հորմոնի ազդեցությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկարատև վարժություններն ավելի շատ վնասում են, քան օգնում՝ հատկապես շաքարային դիաբետի, մետաբոլիկ համատանիշի և հիպոթիրեոզի դեպքում:
Այստեղից կարելի է ենթադրել, որ երկարատև կարդիովարժությունները 20 րոպե տևողությամբ ինտենսիվ մետաբոլիկ վարժություններով փոխարինելու դեպքում կարելի է ակտիվացնել օրգանիզմում ճարպերն այրող երեք հիմնական հորմոններն ու ապահովել մետաբոլիկ ակտիվ հյուսվածքների աճը:
Ոչ բոլոր դիետաներն են օգնում ազատվել հորմոնների պատճառով առաջացած ավելորդ քաշից
Մի կողմից՝ ենթադրությունը, որ ճարպերի գործածությունը հանգեցնում է դրանց կոտակուման, բնականաբար, ճիշտ է, սակայն մյուս կողմից էլ՝ բացարձակապես սխալ: Գոյություն ունի վարժությունների, ամենօրյա գործունեության, նյութափոխանակության գործընթացների համար բավարար էներգիա ստանալու 2 տարբերակ՝ ճարպեր կամ ածխաջրեր:
Հենց այս միկրոտարրերն են համարվում մարդու էներգիայի աղբյուրը: Նույնիսկ սպիտակուցային սնունդն է նյութափոխանակության ընթացքում վերածվում գլյուկոզայի (ածխաջուր):
Հենց սա է պատճառը, որ ճարպերի ցածր քանակությամբ դիետայի դեպքում մարդը ստիպված է լինում շատ ածխաջրեր օգտագործել՝ էներգիա ստանալու համար, այլապես օրգանիզմը կսկսի օգտագործել սպիտակուցները, ինչը կհանգեցնի մկանային զանգվածի կորստի և նյութափոխանակության դանդաղացման:
Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում ածխաջրերի քանակության նվազացումն ու դրանց փոխարեն ճարպերի օգտագործումը հանգեցնում է ճարպերը կուտակող հորմոնների ճնշման, ուստի ճիշտ քանակությամբ ածխաջրերի, ճարպերի ու սպիտակուցների օգտագործումը կօգնի նվազեցնել հորմոնների հետրանքով առաջացած ավելորդ քաշը:
Այս ամենից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ հորմոնների պատճառով ձեռք բերված ավելորդ քաշից կարելի է ազատվել ճիշտ սննդակարգի և վարժությունների շնորհիվ: Բացի այդ, հարկ է նշել, որ անցանկալի ճարպային կուտակումներից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը կլինի սննդակարգի ու ֆիզիկական ակտիվության ընտրության անհատական մոտեցումը:
Նյութի աղբյուրը՝ estet-portal.com | |
|
Всего комментариев: 0 | |