Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 15 » 20 «մեղրային» բաղադրատոմս, որոնք կօգնեն ձեր հիվանդ ոտքերին
loading...
2:28 PM
20 «մեղրային» բաղադրատոմս, որոնք կօգնեն ձեր հիվանդ ոտքերին


 

 

Վերջին տասնամյակում իրականացված հետազոտություններն ապացուցել են, որ մեղվաբուծական մթերքներն ունեն բուժիչ հատկություններ: Այդ մթերքները հաճախակի դրական ազդեցություն են թողնում նույնիսկ այն դեպքերում, երբ ոչ մի այլ միջոց չի կարողանում օգտակար լինել: Սակայն հարկավոր է հիշել, որ արդյունավետ ազդեցություն կլինի միայն այն դեպքում, երբ բուժման ընթացքում կպահպանվեն միջոցների ընդունման ճիշտ ընթացակարգն ու անվտանգության կանոնները:

 

Այս բնական մթերքը պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մի շարք վիատամիններ ու օգտակար նյութեր: Այն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ տարատեսակ հիվանդությունների բուժման ժամանակ:

 

Ձեզ ենք ներկայացնում մեղրից պատրաստվող դեղամիջոցներ, որոնք նախատեսված են արտաքին օգտագործման համար:


Բաղադրատոմսը 1.


Արթրիտի դեպքում:  Խառնել 100 մլ սպիրտ ու  100 գ մեղր, ստացված խարնուրդով տրորել վնասված հոդերի հատվածը:


Բաղադրատոմսը 2.


Արթրիտի դեպքում:  Հանել բողկի միջուկն ու նրա մեջ լցնել մեղր, թողնել 4 ժամ թրմվի  ու դրանով տրորել վնասված հոդերի տարածքը:

Բաղադրատոմսը 3.

 

Հոդերի ցավերի դեպքում: 500 մլ թարմ պատրաստված  սև բողկի հյութի մեջ լուծել  1 ճաշի գդալ աղ: Որից հետո ավելացնել 100մլ օղի ու 150 գ մեղր ու մանրակրկիտ խառնել: Խառնուրդով շփել վնասված հոդի հատվածը:

 

Բաղադրատոմսը 4.


Լուծել 100 գ մեղրը 5 լիտր տաք ջրի մեջ, որի ջերմաստիճանը  պետք է 38 °C-ից բարձր լինի: Դնել ոտքերը վաննայի մեջ 15 րոպե, որից հետո նրանք տրորել նախապես սառը ջրի մեջ թրջված  թանզիվով: Պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր, քնելուց առաջ 1 շաբաթ շարունակ: Բուժիչ վաննայի մեջ կարելի է նաև ավելացնել բուժիչ դեղաբույսերի թուրմ:



Բաղադրատոմսը 5.


Արթրիտի դեպքում: Խառնել 200գ մեղրը 300 մլ օղու ու 100 մլ հալվեի հյութի հետ: Օգտագործել կոմպրեսների համար, քանի որ այն հակաբորբոքային ազդեցություն ունի:

 

Բաղադրատոմսը 6.

 

Արթրիտի դեպքում: Խառնել 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ չոր մանանեխ, 1ճաշի գդալ  բուսական յուղ ու մարմանդ կրակի վրա հասցնել մինչև եռման: Խառնուրդը քսել կտորի վրա ու դնել վնասված հոդերի հատվածի վրա: Վերևից ծածկել պոլիէթիլենային թաղանթով ու բրդյա շարֆով: կոմպրեսը պահել 2 ժամ: Պրոցեդուրան անցկացնել օրական 1 անգամ:


Բաղադրատոմսը 7.

 

Արթրիտի դեպքում: Հավասար քանակությամբ իրար հետ խառնել մեղր, մանանեխ, բոված աղ ու սննդայի սոդա: Ստացված զանգվածը դնել ցավոտ հատվածի վրա ու ամրացնել վիրակապի օգնությամբ: Պրոցեդուրան անցկացնել 5-ից 6 օր` քնելուց առաջ:


Բաղադրատոմսը 8.


Թրոմբոֆլեբիտի դեպքում: Խառնել 300գ  խոշոր քերիչով քերված կարտոֆիլն ու 50 մլ հալեցված մեղրը: Ստացված խառնուրրդը  քսել ոտքերի վրա, վիրակապով փաթաթել ու վերևից ծածկել թանզիվով: Թողնել 15-ից 20 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով: Պրոցեդուրան իրականացնել 3-ից 5 օր, օրական 1 անգամ:


Բաղադրատոմսը 9.


Ոտքերում դողի դեպքում խորհուրդ է տրվում սրունքային մկանների վրա քսել հալեցված մեղր ու վրայից հագնել բրդյա գուլպաներ: 30 րոպե հետո լվանալ տաք ջրով:


Բաղադրատոմսը 10.


Վարիկոզ լայնացման ու թրոմբոֆլեբիտի դեպքում: Խառնել  25 գրամ դեղատնային երիցուկի ծաղիկներն ու 120 մլ ձիթապտղի յուղը: Եռացնել մարմանդ կրակի վրա 5 րոպե, թողնել թրմվի 25 րոպե ու քամել: Ավելացնել 25 գրամ մեղր, խառնելու ու քսել ոտքերի վնասված հատվածների վրա, թողնել 20-ից 30 րոպե  ու լվանալ: Պրոցեդուրան կրկնել  2 շաբաթ, օրական 2 անգամ:


Բաղադրատոմսը 11.


25 գրամ դեղատնային երիցուկի ծաղիկների վրա լցնել 250 մլ եռացրած ջուր, թողնել թրմվի 30 րոպե, քամել ու խառնել 25 գրամ մեղրի հետ: Ստացված զանգվածից քսել թանզիվի վրա ու դնել վնասված հատվածների վրա: Նման պրոցեդուրա կարելի է կրկնել 1 շաբաթ` քնելուց առաջ:


Բաղադրատոմսը 12.


Ներքին վերջույթների աթերոսկրելոզի դեպքում: 25 գրամ ձիակասկի մանրացված կեղևը լցնել 250 մլ եռացրած ջրի մեջ,  մարմանդ կրակի վրա 10 րոպե եփել ու հասցնել եռման աստիճանի, որից հետո թողնել թրմվի 30 րոպե: Սառեցնել, քամել ու խառնել 25 գրամ մեղրի հետ:Այդ խառնուրդը քսել թանզիվի վրա ու դնել վնասված հատվածների վրա 20 րոպե: Կրկնել պրոցեդուրան 3 շաբաթ, որից հետո 2 շաբաթ ընդմիջում տալ:


Բաղադրատոմսը 13.

 

Ներքին վերջույթների աթերոսկրելոզի դեպքում բավականին օգտակար է մեղրի ու եղինջի տերևների խարնուրդով վանանների ընդունումը:


Բաղադրատոմսը 14.


Ցելյուլիտի դեպքում: Խառնել մեղրն ու խնձորի քացախը, խառնել ալյուր ու պատրաստել խմոր: Խմորը 2 ժամ փաթաթել ոտքերի վնասված հատվածի վրա: Պրոցեդուրան կատարել այնքան ժամանակ, մինչև որ նկատվի բարելավվում:


Բաղադրատոմսը 15.


Կոշտուկների դեպքում: Իրար խառնել հավասար քանակությամբ մանրացված սխտորը, մեղրը, սպիտակ շուշանի հյութը ու հալեցված մեղրամոմը: Տաքացնել ու քսել կոշտուկի վրա: Վերևից դնել վիրակապ ու թողնել ամբողջ գիշեր: Պրոցեդուրան կատարել 2-ից 3 անգամ:


Բաղադրատոմսը 16.


Արթրիտի դեպքում: 1 ճաշի գդալ մասուրի ծաղիկները լցնել 350 մլ եռացրած ջրի մեջ, թողնել թրմվի 30 րոպե, քամել ու խառնել 2 ճաշի գդալ մեղրի հետ: Թանզիվը ներծծել այդ խառնուրդով ու դնել վնասված հատվածի վրա 30-ից 40 րոպե: Պրոցեդուրան կատարել 2-ից 3 օր, օրական 2 անգամ:

 

Բաղադրատոմսը 17.

Արթրիտի դեպքում: 100 մլ օղին խառնել 1 ճաշի գդալ մեղրի հետ: Այդ խառնուրդով ներծծել թանզիվն ու դնել այն վնասված հյուսվածքի վրա 15-ից 20 րոպե: Պրոցեդուրան կատարել 1 շաբաթ, օրական մեկ անգամ:

 

Բաղադրատոմսը 18.


Հոդատապային արթրիտի դեպքում:100 գրամ սոխը աղալ մսաղացով, խառնել 2 ճաշի գդալ մեղր: Խառնուրդը քսել թանզիվի վրա ու դնել այն վնասված հատվածի վրա 20 րոպե: Պրոցեդուրան անցկացնել 5-ից 7 օր, օրական 1 անգամ:


Բաղադրատոմսը 19.


Ռևմատիզի դեպքում: 1 ճաշի գդալ մեղրը հալեցնել ու խառնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ: Տաք խառնուրդով ներծծել թանզիվն ու այն դնել վնասված հոդի վրա 1 ժամ: Պրոցեդուրան կատարել 3 շաբաթ, օրական 2 անգամից:

 

Բաղադրատոմսը 20.

 

Ռևմատիզմի դեպքում: 50 գրամ մեղր ու 100 գրամ սերուցքային կարգը հալեցնել ու խառնել 30 գրամ մանրացված դափնի տերևների հետ: Պատրաստված խառնուրդը քսել թանզիվի վրա ու դնել  վնասված հոդի վրա 20 րոպե: Պրոցեդուրան կատարել 7-ից 10 օր, օրական 2 անգամ:

 

Աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 2922 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar