Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 15 » Facebook-ը հետևում է ձեզ, եթե անգամ ջնջել եք էջը կամ դուրս եք եկել ցանցից․ ինչպես պաշտպանվել
loading...
3:20 PM
Facebook-ը հետևում է ձեզ, եթե անգամ ջնջել եք էջը կամ դուրս եք եկել ցանցից․ ինչպես պաշտպանվել

 

 

 

Facebook սոցիալական ցանցին բազմիցս մեղադրել են իր բաժանորդների մասին ինֆորմացիա հավաքելու ու պահպանելու համար։ Ընկերությունը հետևում է բոլոր հրապարակված, չհրապարակված ու ջնջված ինֆորմացիային ու այն արխիվացնում է։

 

marketium.ru-ն գրում է, որ այս ամենն արվում է այն նպատակով, որպեսզի կարողանան թիրախային գովազդ մատուցել։ Այսինքն նրանք հասկանում են, թե ինչ է ձեզ հետաքրքրում և մատուցում են այն, ինչ ցանկանում եք տեսնել։ Սակայն, իրականում այս ամենն ունի նաև բացասական կողմեր։ Անձնական ինֆորմացիան ուսումնասիրելու հետևանքով հնարավոր է ավելին իմանալ, քան պատկերացնում եք։ Նրանք կարող են իմանալ ձեր ուսման, աշխատանքի, աշխատավարձի չափի, ընտանիքի ու բնակավայրի հասցեի մասին։

 

Facebook-ը հետևում է նույնիսկ այն մարդկանց, որոնք ջնջել են իրենց էջերը կամդուրս եք եկել ցանցից։ Սոցիալական ցանցերը ձեր բրաուզերներին հատուկ cookie-ֆայլերն են տեղադրում, որոնց միջոցով սկսում են հետևել ձեզ։ Սա պատահում է այն ժամանակ, երբ մարդիկ այցելում են ցանկացած այլ էջ, որտեղ առկա է Facebook-ի մասին որևէ բովանդակություն։ Ինչպես նաև՝ դա հնարավոր է անել այն դեպքում, եթե ձեր համակարգչից այցելում եք մեկ ուրիշի Facebook-յան էջ։

 

Ինչպես պաշտպանվել․

 

1.      Խուսափեք անձնական տվյալները հրապարակելուց։ Մի հրապարակեք այնպիսի լուսանկարներ, որտեղ երևում են փաստաթղթեր, հեռախոսահամար, բանկային հաշիվներ ու այլ անձնական թվեր։

 

2.      Մի հրապարակեք ձեր երեխաների լուսանկարները։

 

3.      Օգտագործեք առանձին բրաուզերներ Facebook-ի ու մնացած կայքերի համար։

 

4.       Օգտագործեք գովազդի արգելակիչներ։

 

5.       Խուսափեք Facebook-messenger ծրագրից։

 

Просмотров: 1157 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar