Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Февраль » 16 » Ինչի մասին է վկայում բերանում մետաղական համի առկայությունը. 6 ախտանշան, որոնք հուշում են, որ երիկամները վտանգված են
loading...
5:45 PM
Ինչի մասին է վկայում բերանում մետաղական համի առկայությունը. 6 ախտանշան, որոնք հուշում են, որ երիկամները վտանգված են


 

 

Երիկամները գտնվում են կողոսկրերի տակ և դրանց հիմնական գործառույթն օրական 150 լիտր արյուն մաքրելն է: Բացի այդ, դրանք ազատում են նաև տոքսիններից՝ հեռացնելով օրգանիզմից ավելորդ հեղուկն ու շլակները: Սա է պատճառը, որ այս օրգաններն անչափ կարևոր են մարդու առողջության համար:

 

Երիկամները կարգավորում են նաև օրգանիզմի էլեկտրոլիտները և այդ կերպ վերահսկում զարկերակային ճնշումը, նպաստում ոսկորների ամրությանն ու բազմապատկում էրիթրոցիտների քանակը: Ուստի, եթե երիկամների աշխատանքը խանգարվում է, տուժում է ամբողջ օրգանիզմը:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 ախտանշան, որոնք հուշում են, որ երիկամները վտանգված են:

 

Հոգնածության զգացում

 

Նորմալ աշխատանքի դեպքում երիկամներն արտադրում են մի հորմոն՝ EPO (էրիթրոպոետին), որն ավելի շատ արյան բջիջներ է ստեղծում և մատակարարում է թթվածինն ամբողջ օրգանիզմին: Եթե արյան կարմիր գնդիկների մակարդակը նվազում է, առաջանում է անեմիա (սակավարյունություն), որը դրսևորվում է մարմնում, մկաններում ու գլխուղեղում հոգնածության զգացումով:

 

Ցավ

 

Երիկամների տեղակայման հատվածում մեջքի ցավը կարող է լինել միզաքարային հիվանդության հետևանքով, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել երիկամների հանդեպ:

 

Այտուցվածություն

 

Երբ երիկամներն իրենց գործառույթը լավ չեն կատարում, հեղուկը մնում է օրգանիզմում, ինչի հետևանքով վերջույթների, հոդերի և դեմքի հատվածում հաճախ այտույցներ են առաջանում:

 

Մաշկային ցան

 

Օրգանիզմում հեղուկների և տոքսինների բարձր մակարդակը հանգեցնում է մաշկային ցանի և երիկամների հիվանդությունների առաջացման: Տոքսինները ներթափանցում են արյան մեջ՝ առաջացնելով մաշկային խնդիրներ:

 

Մեզի փոփոխություններ

 

Եթե մեզը դառնում է չափազանց մուգ գույնի, փրփրոտ, անգույն կամ առաջանում են միզարձակության խնդիրենր, ապա երիկամները չեն գործում ինչպես հարկն է:

 

Բերանում մետաղական համի առկայություն

 

Օրգանիզմում տոքսինների կուտակման արդյունքում նկատվում է բերանի խոռոչի տհաճ հոտ ու բերանում յուրահատուկ համ: Կարող են նկատվել նաև ախորժակի փոփոխություններ: Նմանատիպ ախտանշանների դեպքում հարկավոր է վերանայել սննդակարգը, օգտագործել հակաօքսիդանտներ և ընդունել հատուկ հավելումներ:

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com

Просмотров: 8242 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar