5:56 PM Մի քանի պատճառ՝ ամեն օր հնդկաձավար ուտելու համար | |
Շատերը սխալմամբ կարծում են, որ հնդկաձավարը հացահատիկ է, մինչդեռ այն ավելի շատ ընդհանուր բան ունի թրթնջուկի և խավարածիլի սերմերի հետ, ինչի շնորհիվ կարող է հացահատիկներին փոխարինող հիանալի միջոց լինել այն մարդկանց համար, որոնց օրգանիզմը չի ընդունում գլյուտեն: Բացի այդ, հնդկաձավարի շիլան կարող է դառնալ բրնձի շիլայի այլընտրանքային տարբերակ շաքարային դիաբետով տառապողների համար:
Հնդկաձավարը շատ ավելի սննդարար է, քան հացահատիկի այլ տեսակները: Չնայած, որ դրա հիմնական սննդարար բաղադրիչը ածխաջրերն են, այն նաև հարուստ է սպիտակուցներով, հանքանյութերով ու հակաօքսիդանտներով:
Հնդկաձավարի ածխաջրերն ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս, ուստի այն չի առաջացնում արյան մեջ շաքարի մակարդակի տատանումներ:
Բացի այդ, հնդկաձավարը պարունակում է բավարար քանակությամբ մանրաթելեր ու օսլա, որը շատ մեծ նշանակություն ունի հաստ աղիքի առողջության համար:
Այս հիանալի մթերքն անչափ հարուստ է ամինաթթուներով՝ հատկապես լիզինով ու արգինինով: Ուսումնասիրութոյւնների համաձայն՝ հնդկաձավարումն պարունակվող սպիտակուցները արդյունավետ կերպով իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը՝ նպաստելով լեղաքարային հիվանդության կանխմանն ու նվազեցնելով հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Այն պարունակում է ավելի շատ հանքանյութեր, քան բրինձը, ցորենը կամ եգիպտացորենը: Հնդկաձավարի մեջ հայտնաբերվել է մանգան, պղինձ, մագնեզիում, երկաթ ու ֆոսֆոր:
Այսպիսով՝ կարելի է ասել, որ հնդկաձավարի պարբերաբար գործածությունը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի այնպիսի գործընթացների վրա, ինչպիսին են.
· արյան մեջ շաքարի մակարդակը,
· արյան ճնշումը,
· լիպիդների փոխանակությունը,
· մարսողությունը,
· իմունային համակարգը,
· ոսկրային հյուսվածքների վիճակը:
Բացի այդ, այն նաև նվազեցնում է քաղցկեղի (հատկապես՝ հաստ աղիքի քաղցկեղի և կրծքագեղձի քաղցկեղի) հավանականությունը:
Սակայն հարկ է հիշել, որ այն մարդիկ, որոնց մոտ բրնձից կամ լատեքսից ալերգիկ ռեակցիաներ են լինում, նույն կերպ կարող են արձագանքել նաև հնդկաձավարին: Կարող է առաջանալ ցան, այտույցներ, աղեստամոքսային խանգարումներ և ծանր ալերգիկ շոկ:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru
| |
|
Всего комментариев: 0 | |