6:17 PM Գիտնականները հայտնաբերել են ավելորդ քաշից ազատվելու նոր արդյունավետ եղանակ | |
Գիտնականների անցկացրած նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կա ավելորդ կիլոգրամներից ազատվելու ևս մի արդյունավետ միջոց: Սակայն այս մեթոդով նիհարել ցանկացողները պետք է պատրաստ լինեն այն բանին, որ անհրաժեշտ է սահմանափակել սնունդ ընդունելու ժամերը:
Ալաբամայի համալսարանի գիտնականները գիտափորձի միջոցով պարզել են, որ այն կամավորները, որոնք սնվում էին առավոտյան 8:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում 6%-ով ավելի շատ ավելորդ քաշ էին կորցնում, քան նրանք, ովքեր սնվում էին 8:00-ից մինչև 20:00-ն:
Գիտնականները կամավորներին բաժանել էին երկու խմբի: Ընդ որում՝ երկու խմբերի մասնակիցները նույն սնունդն էին օգտագործում: Մասնագետների խոսքով՝ այս երևույթը բացատրվում է նրանով, որ կեսօրից հետո մարդու օրգանիզմի՝ ճարպերն այրելու կարողությունը թուլանում է:
Քաղցած մնալու առաջին 12 ժամվա ընթացքում օրգանիզմն այրում է գլիկոգենը, իսկ 12 ժամ անց այն կսկսի այրել արդեն ճարպերը: Հարկ է հիշել, որ այս սննդակարգը հակացուցված է հղի կանանց ու երեխաներին: Բացի այդ, քրոնիկ հիւվանդությունների դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info | |
|
Всего комментариев: 0 | |