6:20 PM Չինական դիմակ՝ առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար, որը նաև նվազեցնում է պիգմենտային գունակները | |
Գեղեցիկ ու հարթ մաշկը հաճախ ինքնավստահության ու հաջողության գրավականն է լինում, ուստի զարմանալի չէ, որ կանայք չեն խնայում իրենց միջոցները՝ իդեալական մաշկ ստանալու համար: Սակայն կոսմետիկ միջոցները շատ դեպքերում ավելի շատ վնասում են, քան օգնում, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ քիմիական տարրեր: Այնուամենայնիվ՝ դեմքի խնամքի միջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ բնական միջոցներից: Ընդ որոմ՝ այդ բնական դիմակները հաճախ շատ ավելի արդյունավետ են լինում և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի չինական դիմակի բաղադրատոմս, որը կսնուցի մաշկը, կդարձնի ավելի հարթ, կհավասարեցնի մաշկի գույնը և կկանխի նոր պիգմենտային հետքերի առաջացումը:
Բաղադրությունը.
· 1 թ.գ. հեղուկ մեղր,
· 1 թ.գ. օսլա,
· 1 թ.գ. աղ:
Պատրաստման եղանակը.
Մեղրն ու օսլան խառնել, մինչև դառնա համասեռ զանգված, այնուհետև ավելացնել 1 թ.գ. մանրացրած ծովի աղ (կարելի է նաև յոդացված) և կրկին լավ խառնել: Գերզգայուն կամ չոր մաշկի դեպքում հարկավոր է ավելացնել նաև մեկ թեյի գդալ կաթ:
Դիմակը հարկավոր է մի քանի շերտով քսել դեմքին, մինչև պատրաստված ամբողջ զանգվածը վերջանա: Թողնել այն մաշկին 25 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով:
Դիմակը հարկավոր է օգտագործել երկու օրը մեկ՝ 20 օր շարունակ (ստացվում է 10 անգամ): Այս հրաշալի միջոցը ոչ միայն սնուցում է մաշկը, այլև հավասարեցնում է մաշկի գույնը, ձգում է այն և դարձնում հարթ ու փայլուն:
Նյութի աղբյուրը՝ fithacker.ru | |
|
Всего комментариев: 0 | |