
Մարդկային ոսկորների կարծրությունն ու խտությունը տարիքի հետ նվազում են: Նման փոփոխություններն անխուսափելի են և վաղ թե ուշ նկատվում են բոլորի մոտ: Սակայն շատերը ժամանակից շուտ են բախվում այս խնդրին, մինչդեռ հիվանդության զարացման գործընթացը կարելի է զգալիորեն դանդաղեցնել:
Ռիսկի անվերահսկելի գործոնների շարքին են դասվում.
· մարդու սեռը (կանայք ավելի հակված են այս հիվանդությանը),
· ոսկորների բնածին բարակությունն ու փխրունությունը,
· տարիքը (65 տարեկանից բարձր),
· ժառանգականությունը:
Ռիսկի վերահսկելի գործոնների շարքին են դասվում.
· սխալ սննդակարգը (վիտամին d-ի և կալցիումի միացությունների պակասը),
· հիվանդության զարգացումն արագացնող դեղամիջոցների ընդունումը (կորտիկոստերոիդներ, դեղամիջոցներ ջղաձգումների դեմ),
· ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասն ու նստակյաց կյանքը,
· ծխախոտի չարաշահումը,
· ալկոհոլի չարաշահումը:
Օստեոպորոզի ախտանշանները
Սկզբնական շրջանում հիվանդությունը ոչ մի կերպ չի արտահայտվում: Առաջին ախտանշանը, որը հուշում է հիվանդության առկայության մասին, ոտքի կամ ձեռքի կոտրվածքն է և հենց այդ ժամանակ էլ բժիշկը կկարողանա հստակ ախտորոշումը տալ: Կոտրվածքները կարող են տեղի ունենալ նաև ավելի երիտասարդ մարդկանց մոտ, սակայն նման դեպքերում դրանք պայմանավորված են լինում ավելի մեծ ծարնաբեռնվածությամբ:
Հիվանդության ախտանշան կարող են լինել նաև ողնաշարի ու մեջքի հաճախակի ցավերը, կուզությունն ու ողնաշարի դեֆորմացիան:
Բարդությունները
· օստեոպորոզի դեպքում մեծանում է երկար ժամանակ չապաքինվող կոտրվածքների թիվը,
· ի հայտ են գալիս կազմվածքի արտաքին փոփոխություններ,
· դժվարություններ շարժվելիս:
Ինչ կարող է անել հիվանդը
Հիվանդության զարգացումը կանխելու համար կարելի է նվազեցնել ռիսկի գործոնները: Ամբողջական բուժումը հնարավոր չէ, սակայն կարելի է հնարավորինս դանդաղեցնել դրա զարգացումը, ինչի համար հարկավոր է.
· Ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ինչը մկաններին ուժ կտա և կօգնի կարգավորել կոորդինացիան ու հավասարակշռությունը:
· Փոխել սննդակարգը և օգտագործել կալցիումով ու վիտամին D-ով հարուստ մթերք: Հարկավոր է հետևել այդ միկրոտարրերի քանակությանը: Հիվանդության ախտորոշման դեպքում կալցիումի օրական նորման կազմում է 0,2 գրամ, իսկ վիտամին D-ինը՝ 400-800 միավոր:
· Խորհրդակցել բուժող բժշկի հետ ոսկորներն ամրացնող դեղամիջոցների վերաբերյալ, որոնց կիրառությունը կբարձրացնի ոսկրային հյուսվածքների խտությունն ու կկանխի դրանց բարակումը:
Ինչ կարող է անել բժիշկը
Հիվանդի ոսկորների վիճակը հստակ որոշելու համար հարկավոր է նախ ռենտգենային հետազոտություն անել, կատարել դենսիտոմետրիա, բիոպսիա և հանձնել անհրաժեշտ անալիզները: Հասուն մարդկանց մոտ ոսկրային հյուսվածքներից աղերի «լվացումը» անվանվում է օստեոմալյացիա (ոսկրակակղանք): Երեխաների մոտ նմանատիպ հիվանդությունը կոչվում է ռախիտ:
Բացի վերոնշյալ խորհուրդներից, բժիշկը խորհուրդ կտա նաև սննդի մեջ օգտագործել հատուկ հավելումներ և բուժվել հետևյալ դեղամիջոցներով.
· Ստրոնցիում, տերիպարատիդ. նպաստում են ոսկրային հյուսվածքների կազմավորմանը,
· Բոսֆոսֆոնատներ,
· Սելեկտիվ մոդուլյատորների խմբին պատկանող դեղամիջոցներ:
Բացի այդ, բժիշկը հիվանդին պետք է ուղարկի ֆիզիոթերապևտի մոտ, որը ֆիզիկական վարժությունների հետ կապված ճիշտ խորհուրդներ կտա:
Կանխարգելիչ միջոցներ
Շատ ավելի ճիշտ կլինի չսպասել հիվանդության զարգացմանը և նախապես հոգ տանել առողջության մասին: Առողջ ապրելակերպը նպաստում է օրգանիզմում տեղի ունեցող բոլոր գործընթացների կարգավորմանը: Չնայած, որ ոսկորների հյուսվածքներն անընդհատ բարակում են, միևնույն է այդ գործընթացի արագացումը կարելի է կանխել:
Կարելի է հաշվել սննդի հետ օրգանիզմի ստացած կալցիումի մոտավոր քանակը կամ պարբերաբար ընդունել վիտամին D-ի և կալցիումի հավելումներ: Ամռան օրերին կարելի է արևային «լոգանք» ընդունել, իսկ ավելի ցուրտ օրերին ընդունել պատրաստի հավելումներ: Ֆիզիկական վարժությունները, զբոսանքները, պարն ու վազքը նույնպես հիանալի կանխարգելիչ միջոց են:
Բացի այդ, խարհուրդ է տրվում հրաժարվել ծխախոտից (հատկապես կանանց): Ծխող կանայք ավելի շատ են կորցնում անհրաժեշտ էստրոգենը, քան տղամարդիկ: Ալկոհոլի չարաշահումը նույնպես կարող է զգալիորեն նպաստել օստեոպորոզի առաջացմանը:
Նյութի աղբյուրը՝ dir101.org
|