6:26 PM Ինչով կարող են պայմանավորված լինել պարանոցի ցավերը | |
Ծոծրակի մկանների կոշտությունը սովորաբար ուղեկցվում է ցավոտ զգացողություններով ու պարանոցի աշխատանքի վատացմամբ: Դա հատկապես զգացվում է գլուխը թեքելու փորձերի ժամանակ: Այս հիվանդության հետևանքով մարդը ստիպված է լինում ամբողջ մարմնով թեքվել՝ կողք կամ հետ նայելու համար:
Սա նշանակում է, որ մկանային կոշտության մասին խոսելիս նկատի է առնվում դրանց տոնուսի բարձրացումը, կարծրացումն ու առողջ մարմնին հատուկ կծկումներին դիմադրելը: Ծոծրակի մկանների կոշտացումն ուղեկցվում է գլխացավերով, պարանոցի, ուսերի ու ձեռքերի ցավերով: Takprosto.cc-ն ներկայացրել է, թե որոնք են այս հիվանդության ախտանշանները և ինչ է պետք անել այդ ախտանշանների առկայության դեպքում:
Ծոծրակի մկանների կոշտացման ամենատարածված պատճառներն են մկանների կամ ջլերի գերձգումը: Հատկապես տարածված է թիակների հատվածի մկանների գերձգումը: Այդ մկանները կառավարում են պարանոցի երրորդ ու չորրորդ ողերը: Բացի այդ, մկանային կոշտացման պատճառ կարող է դառնալ նաև բնածին ախտաբանությունը:
Մկանների գերձգման պատճառներն են.
· քնի սխալ դիրքը, որի հետևանքով ձգվում են պարանոցի մկանները,
· պարանոցի մարզական վնասվածքները,
· ցանկացած գործունեություն, որի ժամանակ մարդը ստիպված է անընդհատ պտտել գլուխը,
· սխալ կեցվածքը,
· սթրեսը, որը հանգեցնում է պարանոցի լարվածության,
· երկար ժամանակ պարանոցը սխալ դիրքով պահելը:
Բացի այդ, ծոծրակի մկանների կարծրությունը կարող է նախազգուշացնել նաև ավելի լուրջ հիվանդությունների մասին: Գոյությունն ունեն մարդու կյանքի համար վտանգավոր մի շարք հիվանդություններ, որոնք ուղեկցվում են պարանոցի մկանների հիպերտոնուսով: Այդ հիվանդությունների շարքին կարող են դասվել ինչպես վարակման հետևանքով գլխուղեղի բորբոքումը, այնպես էլ գլխուղեղում արյան զեղումը:
Հնարավոր հիվանդություններն են.
· ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզ,
· ողնաշարի պարանոցային հատվածի արթրիտ,
· մենինգիտ,
· գլխուղեղի կաթված,
· էնցեֆալիտ (գլխուղեղի բորբոքում),
· պարկինսոնիզմ:
Հարկ է հիշել, որ ամեն անգամ, երբ ծոծրակի մկանների կարծրությունն ուղեկցվում է տենդով, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել՝ հատկապես, եթե դա վերաբերում է պարանոցին ու մեջքին: | |
|
Всего комментариев: 0 | |