2:45 PM Մազահեռացման բնական եղանակներ. ինչպես ազատվել թևատակերի անցանկալի մազերից | |
Գոյություն ունեն անցանկալի մազերից ազատվելու տարբեր եղանակներ՝ այդ թվում նաև բնական, բայց շատ արդյունավետ ու բացարձակապես անվնաս տնական միջոցներ, որոնք նույնպես պետք չէ անուշադրության մատնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թևատակերի արդյունավետ մազահեռացման տարբերակներ:
Շաքարավազով մազահեռացում
Սա թևատակերի անցանկալի մազերից ազատվելու ամենատարածված ու արդյունավետ միջոցներից մեկն է:
Բաղադրությունը.
· 2 բաժակ եղեգնաշաքար,
· ¼ բաժակ ջուր,
· ¼ բաժակ կիտրոնի հյութ:
Պատրաստման եղանակը.
· Խառնել բոլոր բաղադրիչներն ու դնել թույլ կրակի վրա:
· Եռացնել և եփել մոտ 20 րոպե, մինչև խառնուրդը ստանա գեղեցիկ կարմրաշագանակագույն գույն:
· Վերցնել կրակից և պահել հերմետիկ տարրայի մեջ:
Օգտագործման եղանակը.
· Մաշկը մաքրել խոնավ, մաքուր կտորով և մի փոքր մանկական ցանափոշի (присыпка)լցնել:
· Պատրաստի մածուկից մերցնել մի փոքր, քսել տևատակի մաշկին՝ մազերի աճի հակառակ ուղղությամբ:
· Ձեռքերը վեր բարձրացնել որպեսզի մաշկը ձգվի և լավ տարածել այն մաշկի վրա:
· Մատներով հանել խառնուրդը՝ շարժվելով մազերի աճի ուղղությամբ:
· Լվանալ մաշկը օճառով ու ջրով:
Սիսեռի ալյուրով պատրաստված դիմակ
Այս դիմակը նույնպես շատ արդյունավետ է և օգնում է ազատվել անցանկալի մազերից՝ առանց վնասելու:
Բաղադրությունը.
· ½ բաժակ սիսեռի ալյուր,
· 1 թ.գ. քրքում,
· ½ բաժակ կաթ,
· 1 թ.գ. թարմ սերուցք:
Պատրաստման եղանակը.
· Բոլոր բաղադրիչները լցնել տարրայի մեջ:
· Լավ խառնել, մինչև ստացվի համասեռ մածուցիկ զանգված:
Օգտագործման եղանակը.
· Մատներով մածուկը քսել մազերի աճի ուղղությամբ:
· Թողնել 30 րոպե, այնուհետև հանել այն մազերի աճի հակառակ ուղղությամբ:
· Լվանալ մաշկը ջրով:
Նյութի աղբյուրը՝ curejoy.com | |
|
Всего комментариев: 0 | |