2:47 PM 6 սխալ կարծիք կրծկալ կրելու վերաբերյալ | |
Ներքնազգեստ արտադրողները ստեղծել են կրծկալների բազմաթիվ տեսակներ: Կան այնպիսիններ, որոնք կուրծքն ավելի մեծ են դարձնում, կան այնպիսիսնները, որոնք էլ փոքրացնում են, ձգում կամ վեր բարձրացնում: Սակայն մասնագետները վստահ են, որ չարժի հանուն գեղեցկության նման փորձությունների ենթարկել կուրծքը:
Կարելի է արդյոք կրծկալ կրել
Կան կանայք, որոնք մեկընդմիշտ հրաժարվել են կրծկալներից: Կրծքաբանության ոլորտում վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ դա շատ ավելի ճիշտ է:
«Միֆեր» կրծկալի մասին
1. Գիշերը կրծկալը չհանելու դեպքում կուրծքը երկար կպահպանի իր ձևը
Իրականում կրծկալով քնելը ոչ մի օգուտ չի տալիս, սակայն կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար:
2. Կրծկալը թույլ չի տալիս, որ կուրծքը թուլանա ու կախվի
Դեռ ոչ մի կրծկալ չի պաշտպանել կուրծքը ձգողականության ուժից, գենետիկ հակվածությունից, կրծքով կերակրելու հետևանքներից կամ քաշի կտրուկ տատանումներից:
3. Ճիշտ կրելու դեպքում կրծկալը կծառայի երկար տարիներ
Նույնիսկ ամենաորակյալ կրծկալը անընդհատ կրելու դեպքում կարող է մինչև 8 սմ ձգվել, ինչը նշանակում է, որ այն այլևս չի պահի կուրծքն ինչպես հարկն է:
4. Փորքր չափի կրծկալ կրելու դեպքում կուրծքն ավելի գրավիչ տեսք է ստանում
Հնարավոր է՝ այս հնարքը դուր է գալիս որոշ տղամարդկանց, սակայն այն խիստ վնասակար է կրծքագեղձերի համար:
5. Կրծկալի չափն ու դիմացի հատվածի ձևն ավելի կարևոր են, քան մեջքի հատվածը
Ինչ չափի կամ ձևի կրծկալ էլ մինի, միևնույն է դրա մեջքի հատվածի առաձգականությունն ու լայնությունն են որոշում դրա ճիշտ կամ սխալ ընտրված լինել:
6. Սպիտակ կրծկալն ավելի աննկատ է հագուստի տակից
Նման դեպքերում ցանկալի է նախապատվությունը տալ մարմնագույն կրծկալին:
Ամեն դեպքում հարկ է հիշել, որ կրծկալ կրելը կամ դրանից հրաժարվելը կինն ինքն է որոշում, սակայն ժամանակ առ ժամանակ հարկավոր է «հանգստյան օրեր» կազմակերպել կրծքի համար:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc | |
|
Всего комментариев: 0 | |