Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 17 » Կարգին Հայկո. ««Սուպեր մամա 2» ֆիլմի աշխատանքներն ընթացքի մեջ են»
loading...
2:54 PM
Կարգին Հայկո. ««Սուպեր մամա 2» ֆիլմի աշխատանքներն ընթացքի մեջ են»


 

 

 

«Կարգին» թիմի թողարկած «Սուպեր մամա» ֆիլմը մեծ հաջողություն վայելեց: Իր հարցազրույցներից մեկում ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանը նշել էր, որ ֆիլմը ռեկորդային քանակությամբ տոմսեր է վաճառել:

 

Նախոդ տարի «Կարգին» թիմը սկսեց աշխատել ֆիլմի երկրորդ մասը նկարահանելու ուղղությամբ: 2016-ի Ապրիլյան պատերազմի պատճառով ֆիլմի աշխատանքները կիսատ մնացին։

 

Tert.am Life-ը դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր ունեցավ ֆիլմը և պարզեց, որ նախապատրաստական աշխատանքները վերսկսվել են:

 

««Սուպեր մամա 2» ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Ամենայն հավանականությամբ, ամռանը կկայանան ֆիլմի նկարահանումները, իսկ աշնանը կհանձնենք հանդիսատեսի դատին»,- հայտնեց  նա:

 

«Սուպեր մամա 2»-ում կխաղան առաջին ֆիլմի հիմնական դերակատարները՝ Հայկ Մարությանը, Անի Խաչիկյանը, Գարիկը, Արման Նավասարդյանը, Լևոն Հարությունյանը, Անդոն ու Ռաֆոն: Թե ովքեր կմարմնավորեն նոր հերոսներին, Հայկն առայժմ չգիտի: «Կլինեն շատ նոր հերոսներ, սակայն քասթինգը դեռևս չենք արել»,- եզրափակեց դերասանը:

Просмотров: 3709 | Добавил: sedablog1 | Рейтинг: 1.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar