3:30 PM Նեխուրի օգտակար հատկությունների մասին, որոնք շատ քչերը գիտեն | |
Վիեննայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ նեխուրը կարող է զգալիորեն բարելավել սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց կյանքը:
Այդ բանջարեղենի ցողունները պարունակում են А, С, РР, վիտամիններ, В խմբի վիտամիններ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, օգտակար օրգանական թթուներ և սպիտակուցներ: Շնորհիվ կալիումի բարձր պարունակության, նեխուրը օգտակար է սրտանոթային համակարգի պրոֆիլակտիկ բուժման համար: Նրանում առկա եթերայուղերն ամրապնդում են իմունիտետը, որոնք նաև բարելավում են մարսողությունն ու ունեն հակաբորբոքային ազդեցություն: Այս բանջարեղենը կարգավորում է նյութափոխանակությունն ու օրգանիզմից դուրս է բերում ավելորդ աղերը: Իսկ նեխուրի բջջանյութն ապահովում է աղիքների նորմալ աշխատանքը:
Աղբյուրը՝ gogetnews.info | |
|
Всего комментариев: 0 | |