3:54 PM Կտավատի յուղի անզուգական օգտակար հատկությունները կանանց օրգանիզմի համար | |
Դարեր շարունակ մարդիկ կտավատի յուղի օգնությամբ բուժել են փորկապությունն, իսկ կտավատի աղացած սերմերից պատրաստել բուժիչ բալասան վերքերի համար: Չնայած, որ կտավատը շատ օգտակար է և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար, կան օգտակար հատկություններ, որոնք վերաբերում են միայն կանանց:
Կտավատի յուղի օգտակար հատկությունները կանանց համար
Հարկ է հիշել, որ գիտականորեն կտավատի յուղի օգտակարությունը կանանց օրգանիզմի համար դեռ ապացուցված չէ, քանի որ մարդկանց վրա գիտափորձեր դեռ չեն արվել: Սակայն դա չի նշանակում, որ այն չունի ոչ մի օգտակար հատկություն:
Օգտակար է եղունգների, վարսերի և մաշկի համար
Կտավատի յուղը նպաստում է մազիերի առողջ աճին, վերականգնում է փխրուն վարսերը, առաձգականություն ու փայլ է հաղորդում: Նույն կերպ այն սնուցում է նաև չոր ու փխրուն վարսերը՝ պաշտպանելով ճաքերից ու շորտավորումից: Այս յուղը պարունակում է նաև ճարպաթթուներ, որոնք նպաստում են մաշկի արագ ապաքինմանը:
Օգտակար է կերակրող մայրերի խնդիրների և անպտղության դեպքում
Կտավատի յուղը կարող է բարելավել արգանդի աշխատանքը՝ դրանով իսկ լուծելով անպտղության որոշ խնդիրներ: Այն շատ օգտակար է նաև կերակրող մայրերի համար, քանի որ մայրական կաթի հետ փոխանցվում է երեխային և նպաստում նրա գլխուղեղի բջիջների զարգացմանը:
Հորմոնալ ֆոն
Գիտնականները նշում են, որ պարբերաբար կտավատի յուղ ընդունելը բարենպաստ ազդեցություն է ունենում կանան օրգանիզմի հորմոնալ ֆոնի վրա, ինչն ազդում է դաշտանադադարի ժամանակահատվածում և նախադաշտանային փուլում գտնվող կանանց ինքնազգազողության վրա:
Լիգնաններն ու մյուս բուսական էստրոգենները, որոնք պարունակվում են կտավատ յուղի մեջ, օգնում են կարգավորել էստրոգենի ու պրոգեստերոնի հարաբերակցությունը, ուստի դրանք նաև բարենպաստ ազդեցություն են ունենում դաշտանային ցիկլի վրա և մեղմացնում են դաշտանադադարի ախտանշանները:
Բացի այդ, ճարպաթթուները արգելակում են պրոստագլանդին հորմոնային նյութերի արտադրությունը, որոնց մեծ քանակությունը դաշտանի օրերին կարող է դառնալ ուժեղ արյունահոսության պատճառ:
Յոդի յուրացում
Կտավատի յուղի մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները բարձրացնում են օրգանիզմում յոդի մակարդակը, ինչի շնորհիվ այն դառնում շատ արդյունավետ միջոց՝ այս տհաճ ու հաճախ ցավոտ վիճակի բուժման համար:
Դեղամիջոց հղիների համար մաշկի ձգվածքների դեմ
Բաղադրությունը.
· 60 մլ ժոժոբայի յուղ,
· 40 մլ կտավատի յուղ
· 6 կաթիլ սանդալի եթերայուղ,
· 2 կաթիլ թուրինջի եթերայուղ:
Հարկավոր է բոլոր յուղերը լցնել մի սրվակի մեջ, լավ խառնել, ամուր փակել և պահել սառնարանում: Ստացված խառնուրդն ամեն օր քսել խոնավեցրած մաշկին՝ այն հատվածում, որտեղ ամենից հաճախ են առաջանում ձգվածքներ: Պրոցեդուրան ցանկալի է կատարել լոգանքից հետո:
Կտավատի յուղը կոսմետոլոգիայում
Նույնիսկ կոսմետիկ պրոցեդուրաների բացակայության դեպքում պարզապես կտավատի յուղ օգտագործելը կարող է շատ օգտակար լինել: Այն բարելավում է մազերի, եղունգների և մաշկի վիճակը, սնուցում ու խոնավեցնում է չոր, ծերացող մաշկը և ազատում է թեփոտությունից ու մանր կճիռներից:
Կտավատի յուղի վնասակար հատկությունները կրծքով կերակրող կանանց և հղիների համար
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հղիության ընթացքում կտավատի յուղ օգտագործելը կարող է ազդել պտղի վրա, սակայն գիտափորձերն անց են կացվել միայն կենսժդանիների վրա և դեռ պարզ չե, թե ինչպես այն կազդի մարդկանց վրա:
Ապացուցվել է նաև, որ հղիության վերջին երկու եռամսյակի ընթացքում կտավատի յուղ օգտագոչծելը կարող է զգալիորեն մեծացնել վաղաժամ ծննդաբերության հավանականությունը:
Այլ գիտնականներ էլ պնդում են, որ կտավատի յուղը հղիության ու կրծքով կերակրելու ընթացքում չափավոր քանակությամբ օգտագործելու դեպքում ոչ միայն չի վնասում, այլև շատ օգտակար է:
Ամեն դեպքում, քանի որ կարծիքները շատ տարբեր են, ապա հարկավոր է զգույշ լինել այն օգտագործելիս և նախապես խորհրդակցել բժշկի հետ:
Կտավատի յուղը շատ օգտակար է կանանց առողջության համար, սակայն կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ՝ պահպանման կանոններին չհետևելու և չարաշահելու դեպքում: Այն հարուստ է ամինաթթուներով, միկրոտարրերով, ֆիտոնուտրիենտներով և վիտամիններով: Ընդհանուր առմամբ այն ավելի շատ օգուտ է տալիս, քան վնաս և ճիշտ օգտագործելու դեպքում կօգնի կանխել բազմաթիվ հիվանդությունների առաջացումը:
Նյութի աղբյուրը՝ cooktips.ru | |
|
Всего комментариев: 0 | |