6:31 PM 7 ախտանշան, որոնք վկայում են մակերիկամների հոգնածության համախտանիշի առկայության մասին | |
Շատերի մոտ սթրեսի ժամանակ մակերիկամներն աշխատում են լարված գրաֆիկով և երբ սթրեսն անցնում է, օրգանիզմում բարձր է լինում կորտիզոլի մակարդակը և օրգանիզմի մյուս համակարգերը թուլանում են:
Մակերիկամների հոգնածության 7 ախտանշան
1. Հիվանդն իրեն խիստ հոգնած է զգում:
2. Խանգարվում է մարդու քունը: Մարդը պետք է ամեն գիշեր անդադար քնի 8-10 ժամ, որպեսզի մարմինը հասցնի հանգստանալ ու վերականգնվել:
3. Մարզումներից հետո մարդն իրեն ուժասպառ է զգում: Վարժությունները պետք է էներգիա հաղորդեն, ուստի դրանցից հետո մարդը չպետք է հոգնածություն զգա:
4. Նկատվում է անհանգստության զգացում ու դեպրեսիա:
5. Մարդը սկսում է ավելի շատ աղ օգտագործել: Մակերիկամների հոգնածությունն ազդում է հորմոնային համակարգի վրա և առաջանում է աղի սննդամթերք օգտագործելու ցանկություն, քանի որ օրգանիզմը փորձում է նատրիում և այլ հանքանյութեր ստանալ:
6. Մարդը սկսում է ավելի շատ կոֆեին օգտագործել: Սակայն կոֆեինն օգտակար է ոչ բոլորի համար: Առաջին հերթին հարկավոր է հիշել, որ կոֆեինը էներգիա չի տալիս:
7. Խանգարվում է մարսողական համակարգի աշխատանքը: Մարմինը սկսում է արձագանքել սթրեսին և այնպիսի գործառույթները, ինչպիսին են մարսողությունն ու նյութափոխանակությունը, խանգարվում են:
Ամեն դեպքում հարկավոր է ժամանակ առ ժամանակ հանգստանալ ու չծանրաբեռնել մակերիկամները: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերոնշյալ ախտանշաններից 3 և ավելիի դեպքում հարկավոր է վերանայել օրվա ռեժիմը:
Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար:
Նյութի աղբյուրը՝ myhealthybook.com | |
|
Всего комментариев: 0 | |