Главная »
2017 » Февраль » 18 » Դիմակի բաղադրատոմս՝ թարթիչների աճը խթանելու համար
loading...
6:36 PM Դիմակի բաղադրատոմս՝ թարթիչների աճը խթանելու համար |

Թարթիչները յուղոտեցնելու համար կարելի է օգտագործել նույն յուղերը, ինչ օգտագործվում են մազերի համար: Այս դեպքում շատ հարմար կլինեն դժնիկի յուղը, գերչակի յուղը, նշի յուղը, ձիթայուղը և այլն:
Որպես կանոն՝ յուղը խորհուրդ է տրվում օգտագործել քնելուց առաջ, սակայն այս դեպքում աչքերն առավոտյան կարող են այտուցված լինել: Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է յուղը քսել քիչ քնակությամբ և քնելուց 2-3 ժամ առաջ: Դրա համար կարելի է օգտագործել հին թարթչաներկի խոզանակ կամ հոնքերի խոզանակ:
Քնելուց առաջ հարկավոր է անձեռոցիկով հեռացնել յուղի մնացորդներն ու քսել աչքերի համար նախատեսված նրբաքսուք:
Թարթիչների դիմակ հալվեով
· 1 ճ.գ. գերչակի կամ դժնիկի յուղ,
· 1 թ.գ. հալվեյի հյութ,
· 4 կաթիլ վիտամին Е-ի յուղային լուծույթ,
· 2 կաթիլ վիտամին А-ի յուղային լուծույթ:
Բոլոր բաղադրիչները խառնել և օգտագործել վերը նշված եղանակով: Ստացված խառնուրդը լցնել սրվակի մեջ, պահել սառնարանում, իսկ օգտագործելուց առաջ թափահարել:
Այս պրոցեդուրայից հետո նույնպես աչքերը կարող են այտուցվել, ուստի այն հարկավոր է անել գոնե քնելուց մեկ ժամ առաջ:
Նյութի աղբյուրը՝ 1001maska.ru
|
Просмотров: 1777 |
Добавил: sedablog1
| Рейтинг: 0.0/0 |
loading...