Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Февраль » 18 » 5 մթերք, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել նիկոտինն ու մեղմել ծխելու հետևանքները
loading...
8:48 PM
5 մթերք, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել նիկոտինն ու մեղմել ծխելու հետևանքները


 

 

Նիկոտինը ոչ միայն վնաս է հասցնում այն օգտագործողին, այլ նաև հանդիսանում է միջոց, որը օդն աղտոտում է նյութերով, որոնք պոտենցիալ վտանգավոր են նաև շրջապատի մարդկանց համար:

 

Վերջին տարիներին զգալիորեն մեծացել է այն մարդկանց թիվը, ովքեր ջանում են ազատվել այդ վնասակար սովորությունից: Սակայն իրականում դա ադքան էլ հեշտ գործընթաց չէ, քանի որ, երբ մարդ թողնում է ծխելը, նա անմիջապես սկսում է տառապել աբստինենցիայով: Ավելին, ծխախոտից հրաժարվելու դեպքում առողջական վիճակի բարելավում միանգամից չի կատարվում, որն էլ և շատերի մոտ  դառնում է հիասթափության պատճառ:


Խնդիրը կայանում է նրանում, որ տոքսիկ նյութերը տարիներ շարունակ կուտակվում են մարդու օրգանիզմում և կարող են դուրս գալ միայն 6-ից 8 ամսվա ընթացքում:


Սակայն այդ գործընթացը կարելի է արագացնել, եթե ամեն օր սննդակարգի մեջ ընդգրկել հետևյալ մթերքները, որոնք կարող են օրգանիզմից դուրս բերել նիկոտինն ու այն  նյութերը,  որոնք  առաջացել են վերջինիս տրոհման արդյունքում:


1. Ցիտրուսները


Նարինջը, կիտրոնը, մանդարինը, թուրինջն ու ցիտրուսային ընտանիքի մնացած բոլոր ներկայացուցիչները պարունակում են վիտամին C:


Այդ նյութը բարձրացնում է նյութափոխանակության արդյունավետությունն ու կարգավորում է արյան հոսքը` օգնելով մաքրել արյունն ու թեքերի հյուսվածքները ծխելու վնասակար «արտադրանքներից»:  Ավելին,  «արևի» երանգ ունեցող մթերքներն օգնում են բավակակին արդյունավետ կերպով ազատվել դեպրեսիայից, որը շատ հաճախ նկատվում է այն մարդկանց մոտ, ովքեր նոր են թողել ծխելը: Ցիտրուսային մրգերի օգտագործումը ունի նաև հակացուցումներ. այն խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց,  ովքեր տառապում են ստամոքսի խոցային հիվանդություններով կամ ալերգիկ են:


2. Կիվի

 

Այդ արևադարձային պտուղը/միրգ/ պարունակում է վիտամին C, A ու  E, որը անհրաժեշտ է օրգանիզմի  նորմալ կենսագործունեության համար:  Մրգի բաղադրության մեջ մտնող օրգանական թթուները նպաստում են նյութափոխանակության արագացմանը: Այն պարունակում է նաև մեծ քանակությամբ մագնեզիում, որը բարելավում է շնչառական գործընթացն ու օգնում է ազատվել հազից, որը տանջում է ծխողների մեծ մասին: Այն համարվում է դիետիկ ու ցածր կալորիականությամբ միրգ, շատ օգտակար է այն մարդկանց համար ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր նոր են թողել ծխելը: Այն հակացուցված է այն մարդկանց, ովքեր տառապում են երիկամների  ու ստամոքսի բորբոքային հիվանդություններով(հատկապես  այդ հիվանդությունների սրացման փուլում), ինչպես նաև զարկերակային հիպոտոնիայի դեպքում:

 


3. Ջուր


Ապացուցված է այն փաստը, որ ծխախոտի օգտագործման վնասակար հատկություններից մեկը համարվում է օրգանիզմի ջրազրկումը: Այդ պատճառով և ծխողները և այն մարդիկ ովքեր նոր են թողել ծխելը, պետք է հետևեն, որ իրենց օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ հեղուկ: Ավելին, ջուրը տառացիորեն «լվանում» է օրգանիզմն ու այնտեղից դուրս է բերում տոքսիներն ու նվազեցնում է աբստինենցիայի ախտանշանները:


4. Սպանախ


Սպանախը համարվում է շատ օգտակար կանաչեղեն: Այն իր մեջ պարունակում է մեծ քանկությամբ ֆոլաթթու(B9 վիտամին), որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի նորմալ գործունեության ու մկանների կենսունակության  համար: Դա հատկապես պետք է շատ հետաքրքրի ծխողներին, քանի որ ծխախոտի երկար օգտագործումը հղի է օրգանիզմում B9 վիտամինի դեֆիցիտով: Սպանախը պարունակում է ևս մեկ հիանալի հատկություն. այն մարդիկ ովքեր կանոնավոր կերպով իրենց սննդակարգի մեջ օգտագործում են սպանախ, ժամանակի հետ սկսում են այլ կերպ ընկալել ծխախոտի ծուխը: Ծխելու գործընթացն ինքնին դառնում է նրանց համար տհաճ, որն էլ և բավականին թեթևացնում է վնասակար սովորությունից ազատվելու ցանկությունը:


5. Գազար


Գազարը շատ օգտակար է այն մարդկանց համար ովքեր ցանկանում են ազատվել ծխելուց: Այն պարունակում է մեծ թվով պրովիտամին A, վիտամին B, C ու  K, որոնք մասնակցում են  օրգանիզմից տոքսինների դուրսբերման գործընթացին, օգնում են ազատվել սթրեսից ու շատ օգտակար են ամբողջ օրգանիզմի առողջության համար:


Գազարի կանոնավոր օգտագործումը բարելավում է մաշկի արտաքին շերտի վիճակը:

 

Այն մարդիկ ովքեր պատրաստվում են թողնել ծխելը, պետք է ունենան հիմնական սնուցող  նյութերով, վիտամիններով ու   միկրոէլեմենտներով հավասարակշռված սննդակարգ: Շատ կարևոր է (հատկապես առաջին օրերին) կառավարել սննդից ստացվող  կալորիանների քանակությունը. ծխախոտի օգտագործումը իջեցնում է ախորժակը, իսկ  վնասակար սովորությունից հրաժարվելու ժամանակ բարձրանում է  շատ ուտելու հավանականությունը, և որպես հետևանք՝ ավելորդ քաշի ձեռքբերումը: Հարկավոր է հնարավորինս շատ սննդակարգի մեջ ներառել այնպիսի մթերքներ, որոնք  խթանում են սերոտոնինի արտադրությունը (դառը շոկոլադ, ծովային յուղոտ ձուկ, լոբազգիներ, և  այլն), որպեսզի օգնեք օրգանիզմին հաղթահարել սթրեսը:


Հարկավոր է ճիշտ սնվել, օգտագործել բավարար քանակությամբ հեղուկ ու ունենալ «խելամիտ» օրվա ընթացք: Այդ դեպքում հնարավոր կլինի հաղթահարել այդ դժվար շրջանը՝ խուսափելով բավականին լուրջ հոգեբանական ու առողջության հետ կապված խնդիրներից:

 

Աղբյուրը՝  neboleem.net

Просмотров: 2339 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar