Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 19 » Ինչով է վտանգավոր հաճախակի սուրճ օգտագործելը
loading...
10:41 AM
Ինչով է վտանգավոր հաճախակի սուրճ օգտագործելը


Նորվեգիայի մարզական գիտությունների դպրոցի գիտնականները նշում են, որ առավոտյան սուրճը կարող է խանգարել ազատվել ավելորդ քաշից և անգամ դառնալ քաշի ավելացման պատճառ:

 

Մասնագետները նշում են, որ սուրճը բարձրացնում է ինսուլինի ու լեպտինի նկատմաբ օրգանիզմի կայունությունը: Լեպտինը հորմոն է, որը թույլ է տալիս կառավարել քաղցի, ախորժակի և նյութափոխանակության ռեակցիաների համար էներգիայի ծախսը։ Ինսուլինը առանցքային դեր է խաղում ճարպերի ու ածխաջրերի  նյութափոխանակության կանոնակարգման հարցում:


Օրգանիզմ ներթափանցելիս կոֆեինը «խառնվում է» հորմոնների բնականոն գործունեության պրոցեսին, որն էլ և խանգարում  է ավելորդ կիլոգրամների հնարավոր կորուստը:

 


Բացի այդ, սուրճի հաճախակի օգտագործումն առաջացնում է տագնապի  ու անհանգստության զգացողություն: Դա նաև հանգեցնում է քաշի ավելացման, քանի որ անհանգստության վիճակում մարդիկ ավելի շատ են ուտում:


Բացի այդ,  սուրճը բացասական է ազդում մակերիկամների վրա, որոնք պատասխանատու են ստերոիդ հորմոնի՝ կորտիզոլի  արտադրության համար: Որոշ հետազոտություններ հաստատել են քաշի ավելացման ու օրգանիզմում կորտիզոլի մակարդակի միջև առկա կապը:

 

Աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 4704 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar